Մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում
Երևանի Մետրոպոլիտենից հայտնում են, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։
«Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։
Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության»,- ասված է հաղորդագրությունում։