Ինչո՞ւ ինձ չէիք ասել Փերլ Հարբորի մասին. Թրամփը զարմացրել է Ճապոնիայի վարչապետին․ AFP

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի զարմացրել է Ճապոնիայի վարչապետին՝ հիշատակելով 1941 թվականին Փերլ Հարբորի վրա հարձակումը․ թվացյալ թեթևամիտ դիտողություն, որը, անկասկած, անհանգստություն կառաջացնի այն երկրում, որն այժմ ԱՄՆ-ի ամուր դաշնակիցն է, ասվում է AFP-ի անդրադարձում։

Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպմանը լրագրողների հետ խոսել է այն մասին, թե ինչու չի տեղեկացրել դաշնակիցներին փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից առաջ։

«Մենք ոչ մեկին չենք ասել այդ մասին, քանի որ ցանկանում էինք անակնկալ։ Ո՞վ ավելի լավ գիտի անակնկալի մասին, քան Ճապոնիան»,- ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում։

Տակաիչիին նայելով՝ ԱՄՆ 79-ամյա նախագահը հարցրել է․ «Ինչո՞ւ ինձ չէիք ասել Փերլ Հարբորի մասին»։

Տակաիչին ոչինչ չի ասել, բայց, կարծես, թեթևակի հառաչել է, գրում է գործակալությունը։

1941 թվականի դեկտեմբերի 7-ին Ճապոնիայի կայսրությունը կանխարգելիչ հարձակում էր սկսել Խաղաղ օվկիանոսում գտնվող կարևորագույն ամերիկյան բազայի՝ Հավայան կղզիների Փերլ Հարբորի վրա՝ հույս ունենալով վճռական հարված հասցնել՝ մինչև ԱՄՆ-ի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում սպասվող ներգրավումը։ Հարձակումը, որը նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն անվանել էր «անփառունակ», խլեց ավելի քան 2400 ամերիկացիների կյանք։

Միացյալ Նահանգները Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտեց՝ Ճապոնիայի վրա երկու ատոմային ռումբ նետելով, որը պատմության մեջ միջուկային զենքի օգտագործման միակ դեպքն է։

Պատերազմի պատմությունը նուրբ թեմա է մնում ճապոնացիների համար, որոնք տասնամյակներ շարունակ սերտ դաշինք են պահպանել Միացյալ Նահանգների հետ և հույս ունեին հաղթահարել հակամարտության հիշողությունները։

Տակաիչին, որը հայտնի է իր ազգայնական հայացքներով, նախկինում հայտարարել էր, որ Ճապոնիան պաշտպանական պատերազմ է մղել, և որ չափազանց շատ ներողություն է խնդրել տուժած ասիական երկրներից։

Անցյալ տարի Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ ուշագրավ հղում էր արել Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ նշելով, որ նացիստների կողմից օկուպացված Ֆրանսիայում դաշնակիցների վայրէջքը գերմանացիների համար «ամենից հաճելի օրը չէր»։

Մերցը պատասխանել էր, որ գերմանացիները պարտական ​​են ամերիկացիներին, քանի որ, վերջին հաշվով, «դա իր երկրի ազատագրումն էր նացիստական ​​բռնապետությունից»։

Թրամփը արդարացրել է Իրանի վրա իր հարձակումները՝ պնդելով, որ այն մոտ է միջուկային զենք ձեռք բերելուն, ինչը չի աջակցվում ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության մարմնի և դիտորդների մեծ մասի կողմից։ Նա նաև կոչ է արել իրանցիներին՝ տապալել կրոնապետությունը, չնայած ռեժիմի փոփոխությունը որպես նպատակ չի դրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի