Թրամփը հայտարարել է, որ չի ծրագրում Մերձավոր Արևելք զորքեր ուղարկել

Լուրեր

27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
27.10.2026 | 16:34
«Ամաչում էր վերցներ, ասեց` դիր ջեբդ». Սամվել Կարապետյանը՝ գաղտնի տեսագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական կոնտինգենտ չի ուղարկի Մերձավոր Արևելք՝ Իրանի շուրջ Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև պատերազմի պատճառով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի՝ Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես ոչ մի տեղ զորքեր չեմ ուղարկի։ Եթե ես դա անեի, ձեզ հաստատ չէի ասի այդ մասին։ Բայց ես զորքեր չեմ ուղարկում։ Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է ընդլայնել Իրանի դեմ ռազմական գործողությունը՝ Մերձավոր Արևելքում տեղակայելով մի քանի հազար լրացուցիչ զորքեր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը քննարկում է պատերազմը շարունակելու տարբեր սցենարներ, այդ թվում՝ ցամաքային գործողություն սկսելը, ինչպես նաև Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ռազմական միջոցներով շրջափակման վերացման հարցը։

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության շրջանակում Թեհրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցով երթևեկությունը, որը նավթի և գազի մատակարարման կարևորագույն ուղի է, նաև հայտարարել դրա նկատմամբ «լիակատար վերահսկողության» մասին։ Սա հանգեցրել է էներգակիրների գների բարձրացման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի