ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ազատել է 250 կալանավորի՝ ամերիկյան պատժամիջոցների հետագա մեղմացման դիմաց, հինգշաբթի՝ մարտի 19-ին հայտնել է Վիլնյուսում ԱՄՆ դեսպանատունը։ Ըստ հրապարակված տվյալների՝ 235 մարդ մնացել է Բելառուսում, իսկ մնացածը ուղարկվել են Լիտվա, փոխանցում է DW-ն։

Ազատումները բանակցային գործընթացի արդյունք են, որի շրջանակում Լուկաշենկոն ձգտում է կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ և հասնել պատժամիջոցների վերացման՝ փոխարենը թուլացնելով ռեպրեսիաները։ Քաղաքական կալանավորների նոր խմբի ազատման մասին հայտարարվել է Մինսկում Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլի միջև բանակցություններից հետո։ Քոուլը ազատումը անվանել է «կարևոր մարդասիրական հանգրվան» և այն դիտարկել որպես Դոնալդ Թրամփի «ուղիղ, կոշտ դիվանագիտության» ապացույց։

Նախորդ անգամ՝ դեկտեմբերին, ամերիկացի պաշտոնյաները նույնպես հանդիպել էին Լուկաշենկոյի հետ․ այդ ժամանակ Վաշինգտոնը հայտարարել էր մի շարք պատժամիջոցների մեղմացման մասին, իսկ 123 կալանավորներ ազատվել և տեղափոխվել էին Ուկրաինա և Լիտվա։ Բելառուսական իրավապաշտպան «Վյասնա» կազմակերպության տվյալներով՝ մինչև մարտի 19-ի ազատումները երկրում կար ավելի քան 1100 քաղաքական բանտարկյալ։