Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական Հայֆայի նավթավերամշակման գործարանին
Քաղաքականություն
19.03.2026 | 19:55
Իսրայելի վրա իրանական վերջին հրթիռային հարձակման ժամանակ հարված է հասցվել Հայֆայի նավթավերամշակման գործարաններին, գրում է The Times of Israel-ը։
Փրկարարական ծառայությունները վիրավորների մասին ոչինչ չեն հաղորդում։
Իսրայելի Kan 11 հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է ծխի թանձր ամպ բարձրանում վերամշակման գործարանի տարածքից:
Նշվում է, որ վտանգավոր նյութերի արտահոսքի վերաբերյալ մտահոգություններ չկան:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի