Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ

Լուրեր

19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
19.03.2026 | 20:31
Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
19.03.2026 | 20:20
«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը
19.03.2026 | 20:12
ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
19.03.2026 | 20:00
Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

2026թ. մարտի 19-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ Կառավարության ներկայացուցիչների, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կլաուդիա Բուշի, ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ) ու Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների մասնակցությամբ, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՎՎԲ տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոն ստորագրեցին 135 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը՝ ուղղված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ֆինանսավորմանը։

Վարկային համաձայնագրով ՎՎԲ-ի կողմից տրամադրվում է 120 մլն եվրո արժողությամբ վարկ՝ ԳԴՀ կառավարության կողմից ռիսկերի ապահովագրությամբ, իսկ ԵՄ Հարևանության ներդրումային հարթակի միջոցով տրամադրվելու է 15 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհ։ Այս նոր հանձնառությունները փոխլրացնում են ԳԴՀ կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի կողմից նախկինում տրամադրված դրամաշնորհային և վարկային միջոցները՝ ընդհանուր աջակցությունը հասցնելով 313.2 մլն եվրոյի: Եվրոպական ներդրումային բանկը ևս համաֆինանսավորում է ծրագիրը՝ ներկայումս 10 մլն եվրոյի չափով:

Սույն համաձայնագրերի նշանակության վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարը նշել է.

«Վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի այսօրվա ստորագրումը կարևորագույն փուլ է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի ծրագրի իրականացման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ամրապնդման գործում։ Այս ծրագիրը նպաստելու է տարածաշրջանում ավելի հուսալի, արդյունավետ և փոխկապակցված էներգետիկ համակարգի ստեղծմանը՝ ընդլայնելով սահմանային էլեկտրաէներգիայի փոխանակումը և բարելավելով էներգետիկ անվտանգությունը։ Մենք բարձր ենք գնահատում ՎՎԲ-ի, Գերմանիայի կառավարության և Եվրոպական Միության հետ այս համագործակցությունը և վստահ ենք, որ այս ծրագրի հաջող իրականացումը կամրապնդի տարածաշրջանային կապը և կնպաստի Հարավային Կովկասի կայուն զարգացմանը»։

Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ամրապնդմանն ուղղված հատկացված ռեսուրսները կընդլայնեն վերականգնվող էներգիայի արտադրությունը ամբողջ երկրում և կամրապնդեն Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի տարածաշրջանային ինտեգրումը «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ի միջոցով: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հարավային Կովկասում ապահովել հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային էներգիայի փոխանակում: Ավելին, Հայաստանը կստանա մուտք դեպի եվրոպական էլեկտրացանց:

«Մեր երկկողմ համագործակցության հիմնական հենասյուներից մեկը Հայաստանի տարածաշրջանային ինտեգրման և էներգետիկ ոլորտի զարգացման աջակցությունն է։ Մենք ցանկանում ենք նպաստել դրա դիմադրողականությանը, արդյունավետությանը և կայունությանը՝ բարձրացնելով ցանցի կայունությունը և զարգացնելով վերականգնվող էներգիան։ Ինչպես Կանցլեր Մերցը, այնպես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ համագործակցությունը ներառել են Գերմանիայի և Հայաստանի միջև ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագրում, որը նրանք ստորագրել են անցյալ տարվա դեկտեմբերին», – նշել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը։

«Այս ներդրումներով մենք մեր խոսքը գործի ենք վերածում և ապացուցում Հայաստանին, որ լուրջ ենք վերաբերվում նրա էներգետիկ կայունության ապահովմանը։ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց»-ը առաջնահերթ ներդրում է, որը խթանում է էլեկտրաէներգետիկ շուկայի տարածաշրջանային ինտեգրումը՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը: Այս կապերը միայն ենթակառուցվածքներ չեն. դրանք ուղի են դեպի ավելի մեծ վերականգնվող էներգիայի լուծումներ և հարևան երկրների հետ բազմազան գործընկերություններ», – նշել է ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը։

Ֆինանսական հատկացումների այս աճը ցույց է տալիս, որ միջտարածաշրջանային կապը մնում է ընդհանուր ռազմավարական առաջնահերթություն։