ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը Լուկաշենկոյի հետ քաղբանտարկյալների ազատ արձակման հարցն է քննարկել

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն և Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը քննարկել են քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, գրում է Current time-ը։

«Մենք քննարկում ենք մեր երկկողմ հարաբերությունները՝ սկսած դեսպանատան բնականոն գործունեության վերականգնումից մինչև, այսպես կոչված, քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Չնայած մենք նման հոդվածներ չունենք»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում բելառուսական պետական ​​լրատվական գործակալությունը՝ ԲելՏԱ-ն։

Նա հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Քրիստոֆեր Սմիթը «շատ ուշադիր հետևում է» քաղբանտարկյալների ազատ արձակմանը։

«Սակայն մենք այս հարցը քննարկել ենք հեռակա կարգով՝ նամակագրության միջոցով։ Կարծում եմ՝ հիմնականում հասել ենք ընդհանուր համաձայնության։ Բելառուսական կողմը պատրաստ է պահպանել մեր պայմանավորվածությունները։ Չեմ կարծում, որ այստեղ որևէ հատուկ խնդիր կլինի»,- ասել է նա։

Ջոն Քոուլը Մինսկ է ժամանել Լիտվա կատարած այցից հետո, որտեղ հանդիպել է այդ երկրի վարչապետ Ինգա Ռուգինիենեի հետ: Քոուլի նախորդ այցերը Բելառուս ուղեկցվել էին քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և նրանց Լիտվա տեղափոխմամբ։ Ի պատասխան՝ Միացյալ Նահանգները վերացնում է Բելառուսի դեմ պատժամիջոցները: Անցյալ տարվա սեպտեմբերին և դեկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցների ցանկից հանել է Բելավիան և Բելառուսկալին։

Լուկաշենկոյի և Քոուլի այսօրվա հանդիպումից հետո դեռևս քաղբանտարկյալների ազատ արձակման մասին հայտարարություն չի արվել: «Գարուն» մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը պնդում է, որ մարտի 18-ին քաղբանտարկյալներ են ազատ արձակվել առնվազն երկու բելառուսական բանտերից: Լիտվայի վարչապետը հայտարարել է, որ «բոլոր հիմքերն ունի հավատալու, որ հանդիպումը շատ դրական ազդեցություն կունենա», բայց չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի։

ԲելՏԱ-ի հաղորդմամբ՝ Ջոն Քոուլը նշել է, որ ինքն ու Լուկաշենկոն քննարկել են նաև Միացյալ Նահանգներ Լուկաշենկոյի «հնարավոր այցը», և որ երկու կողմերն էլ «կաշխատեն դա կազմակերպելու ուղղությամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի