ԱՄՆ-ն Վրաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները վիզայի համար մինչև 15,000 դոլար գրավ են վճարելու

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարոթյունը մարտի 18-ի որոշմամբ ևս 12 երկիր է նշել, որոնց քաղաքացիները պարտավոր կլինեն B1/B2 տուրիստական ​​կամ գործարար վիզայի համար դիմելիս կանխիկ գրավ վճարել։ Դրանց թվում է նաև Վրաստանը, ինչն այս սահմանափակմանը ենթակա երկրների ընդհանուր թիվը հասցնում է 50-ի։

Նախկինում հաղորդվել էր, որ վիզաների երաշխիքի փորձնական ծրագիրը սկսվել է 2025 թվականի օգոստոսի 20-ին և կգործի մինչև 2026-ի օգոստոսի 5-ը։ Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք այն կերկարաձգվի։

Նոր կանոնը Վրաստանի համար ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 2-ից: Գրավի չափը կկազմի 5,000, 10,000 կամ 15,000 դոլար՝ կախված հարցազրույցի ժամանակ կայացված հյուպատոսական անհատական ​​որոշումից: Եթե ճանապարհորդը համապատասխանի վիզայի պահանջներին և ժամանակին վերադառնա տուն, գրավի գումարը կվերադարձվի: Գրավը կվերադարձվի նաև այն դեպքում, եթե վիզան երբեք չօգտագործվի։

Նոր կանոնի նպատակն է՝ կանխել օտարերկրյա այցելուների կողմից Միացյալ Նահանգներում սահմանված ժամկետից ավելի երկար մնալը: Պետքատուղարությունն ընդգծում է, որ դրանք «բարձր ռիսկի երկրներ» են: Վաշինգտոնն այս միջոցառումն արդարացնում է՝ հղում անելով հարկատուների խնայողություններին. մեկ անօրինական միգրանտի արտաքսումը միջինում արժե 18,000 դոլար, իսկ գրավի ծրագրի ընդլայնումը տարեկան կխնայի մինչև 800 միլիոն դոլար։

Վրաստանից բացի՝ նոր ցանկում ներառված են Կամբոջան, Եթովպիան, Գրենադան, Լեսոտոն, Մավրիկիոսը, Մոնղոլիան, Մոզամբիկը, Նիկարագուան, Պապուա Նոր Գվինեան, Սեյշելյան կղզիները և Թունիսը։ Ծրագրում նախկինում ընդգրկված երկրների թվում են Ղրղզստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը։

50 երկրների ցանկում Վրաստանի հարևաններից ոչ մեկը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան, չեն ներառվել։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ եթե քաղաքացիները պահպանեն վիզային կանոնները, «դա Վրաստանին հնարավորություն կտա շարունակել համագործակցությունն ամերիկյան կողմի հետ այս հարցում»։

«Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի խիստ ներգաղթային քաղաքականությունը լավ հայտնի է, և դա արտացոլվում է կոնկրետ քայլերում։ Այս որոշումը նույնպես այս խստացված ներգաղթային քաղաքականության մասն է։ Հետևաբար, մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին՝ խստորեն պահպանել ԱՄՆ վիզային կանոնակարգը և չխախտել գործող վիզային ռեժիմը, ինչը թույլ կտա Վրաստանին շարունակել համագործակցել ԱՄՆ-ի հետ այս հարցում»,- հայտարարել է նախարարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի