Քուվեյթում ԱԹՍ-ները հարվածել են նավթավերամշակման գործարաններին

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Քուվեյթը հայտարարել է, որ հինգշաբթի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթով հարուստ երկրի երկրորդ նավթավերամշակման գործարանում, գրում է France 24 -ը։ Հրդեհը բռնկվել է Մինա Աբդուլլահի նավթավերամշակման գործարանում։

Մոտակա Մինա ալ-Ահմադիի նավթավերամշակման գործարանը նույնպես հրդեհվել էր անօդաչուի հարձակումից հետո։

Քուվեյթի նավթավերամշակման կորպորացիան հայտարարել է, որ Մինա ալ-Ահմադիի նավթավերամշակման գործարանի օպերատիվ ստորաբաժանումներից մեկն անօդաչու թռչող սարքի կողմից հարվածի է ենթարկվել, որի արդյունքում սահմանափակ հրդեհ է բռնկվել։

Նավթավերամշակման գործարանը Մերձավոր Արևելքոըմ ամենամեծերից է՝ օրական 730,000 բարել նավթի արտադրության հզորությամբ։

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղոդվել։

Միջադեպը տեղի է ունենում չորեքշաբթի Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածներից հետո, որն աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրերից է։ Ի պատասխան՝ Իրանը զգուշացրել էր, որ հակադարձ կարող է թիրախավորվել Պարսից ծոցի երկրների էներգետիկ օբյեկտները՝ որպես պոտենցիալ թիրախներ նշելով տարածաշրջանի մի քանի նավթագազային հանքավայրեր։