«Գզոյանի վերաբերյալ կայացրել եմ ճիշտ որոշում, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է ինքն իրեն հաշիվ տա»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:40
Պաշտպանը միջնորդեց մինչև 70 միլիոն դրամ գրավով ազատել Ալիկ Ալեքսանյանին․ Դատախազությունը պահանջեց նրան թողնել կալանքի տակ
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
Բոլորը

«Չի՛ կարող ամեն առանձին ՊՈԱԿ վարել իր առանձին վերցրած արտաքին քաղաքականությունը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին պաշտոնից ազատելուն։

«Երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը այցելում է Հայաստանի Հանրապետություն, եկեք արձանագրենք, որ դա պատմական այց է։ Ինչի՞ շնորհիվ։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության շնորհիվ։

Նախ, գիրքը, որ նվիրվել է, կոչվել է «Արցախյան հիմնահարց»։ Դա կոնֆլիկտի մասին է։ Այսինքն՝ խաղաղության համատեքստում եկած փոխնախագահին մենք ասում ենք, որ գիտե՞ք ինչ, այնուամենայնիվ հիմնահարցը տեղում է, այսինքն՝ կոնֆլիկտը տեղում է։

Այո՛, ես կայացրել եմ որոշում, ես կայացրել եմ ճիշտ որոշում, և յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինքն իրեն հաշիվ տա, որ կառավարությանը, կառավարության վարած քաղաքականություններին և որոշումներին հակասող գործողություն չի կարող անել, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետություն է»,-նշել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։