ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներին
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր՝ հետևելու դրանց ընթացքին։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը, ներկա վիճակը։

ԿԳՄՍ նախարարը մեկ անգամ ևս շեշտել է աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այս հարցը գտնվում է պետության ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք նաև, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները բողոքի ալիք են բարձրացրել։