Որոշ ուժեր նոր սեպտեմբերյան պատերազմ են պատրաստում՝ ծանր հետևանքներով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

«Հիբրիդային պատերազմն այն է, երբ որ գրվում և վճարովի գործիքներով, ներառյալ արհեստական բանականության կիրառմամբ, որ ես Դուբայում տուն ունեմ, Ֆրանսիայում տուն ունեմ, չգիտեմ, Լոս Անջելեսում տուն ունեմ, որ իմ ընտանիքի անդամները տարբեր երկրներում բնակարաններ ունեն, բիզնեսներ ունեն, Հայաստանում բիզնեսներ ունեն, բնակարաններ ունեն, միլիոններ ունեն շվեյցարական բանկերում, որ մենք օրգաններ ենք վաճառում, որ մենք անչափահասների, չգիտեմ, տարբեր սեռական շահագործման գործիքներ ենք կիրառում, այդ ամեն ինչը հիբրիդային պատերազմ է»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ակնկալում ենք, որ այս ընտրությունների արդյունքում ունենանք սահմանադրական մեծամասնություն, որովհետև սահմանադրական մեծամասնությունն է, որ կերաշխավորի, որ պրոցեսները, մասնավորապես, տարածաշրջանային խաղաղության համատեքստում, մենք դարձնենք լիարժեքորեն անշրջելի։ Ինչ վերաբերում է «պատերազմի կուսակցությանը», դա հիմա ամեն օրվա հետ ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները և այդ շրջանակները, ըստ էության, ինչ են ասում։

Առաջինն ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը, և երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Դա ես շատ ուղիղ, առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով։

Այդ բոլոր ուժերը, ըստ էության, հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը։ Ես վերլուծում եմ, չէ՞, այդ տեքստերը ինչ են ասում։ Այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է անուններն էլ կտամ, հստակ մի մասը, ենթադրում եմ, չի էլ հասկանում ինչ է ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։