ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել Ջո Քենթի նկատմամբ՝ վարչակազմից հեռանալուց և Իրանի հետ պատերազմի քննադատությունից հետո

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը հետաքննվում է ՀԴԲ-ի կողմից, այս մասին CBS-ին հայտնել են մի քանի աղբյուրներ, գրում է BBC-ն։

Հետաքննությունը կապված է գաղտնի տեղեկատվության արտահոսքի հետ։ Ըստ CBS-ի աղբյուրների՝ այն սկսվել է շաբաթվա սկզբին՝ Իրանի պատերազմի պատճառով նրա հրաժարականից առաջ։

Այս տեղեկությունից մի քանի ժամ առաջ Քենթը հարցազրույց է տվել պահպանողական մեկնաբան Թաքեր Կառլսոնին, որը  նույնպես հրապարակավ քննադատել է Իրանի հետ պատերազմը: Քենթը, մասնավորապես, ասել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունը հանգեցրել է իրանական հասարակության միավորմանը ռեժիմի շուրջ:

«Նա վերահսկում էր նրանց միջուկային ծրագիրը, թույլ չէր տալիս նրանց ձեռք բերել միջուկային զենք։ Եթե նրան վերացնեն, եթե նրան ագրեսիվ կերպով սպանեն, մարդիկ կհամախմբվեն այս ռեժիմի և հաջորդ այաթոլլահի շուրջ, որը կգա, և ես կարծում եմ, որ դա է տեղի ունենում՝ հիմնվելով նրա որդու մասին մեր ունեցած տեղեկատվության վրա»,- բացատրել է Քենթը։

Սպանված այաթոլլահի որդին՝ Մուջթաբա Խամենեին, մարտի 8-ին ընտրվել է նոր գերագույն առաջնորդ։

Հրապարակման պահին ՀԴԲ-ն դեռևս չէր արձագանքել CBS-ի մեկնաբանության խնդրանքին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի