Պենտագոնը Կոնգրեսից 200 միլիարդ դոլար է խնդրում Իրանի դեմ պատերազմի համար

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Պենտագոնը Սպիտակ տանը խնդրել է հաստատել Կոնգրեսին ուղղված Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար ավելի քան 200 միլիարդ դոլար տրամադրելու դիմումը, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային, գրում է Meduza-ն։

Երեք աղբյուրների համաձայն՝ այս թիվը զգալիորեն գերազանցում է ռազմական արշավի վրա արդեն ծախսված գումարը։ Ակնկալվում է, որ գումարը կօգտագործվի Իրանի դեմ հարվածներում օգտագործվող հիմնական զենքերի արտադրությունը շտապ կերպով մեծացնելու համար։

Սպիտակ տան որոշ պաշտոնյաներ կարծում են, որ Պենտագոնի խնդրանքը հաստատվելու իրատեսական հնարավորություն չունի, WP-ին հայտնել է աղբյուրը։ Կոնգրեսի շատ դեմոկրատներ դեմ կլինեն նախաձեռնությանը։

Պարբերականի աղբյուրները նշում են, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Պենտագոնը ֆինանսավորման մի քանի տարբեր դիմումներ է ներկայացրել։ Դեռևս պարզ չէ, թե նախարարությունը վերջնական որքան գումար կխնդրի Կոնգրեսից։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Իրանի պատերազմի արժեքը միայն առաջին շաբաթում գերազանցել է 11 միլիարդ դոլարը։ Financial Times-ը հաղորդել էր, որ Իրանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր Թրամփի վարչակազմը սպառել է տարիների համար անհրաժեշտ կարևորագույն զինամթերքը, մասնավորապես, հեռահար Tomahawk հրթիռները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի