Թրամփը սպառնում է «պայթեցնել» Հարավային Պարս գազի հանքավայրը, եթե Իրանը հարձակվի Կատարի վրա

Լուրեր

30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social-ում Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակման մասին ծավալուն գրառում է արել։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը «ոչինչ չգիտեր» Իսրայելի հարձակման մասին, բայց եթե Իրանը կրկին հակահարված տա Կատարին, Վաշինգտոնը կգնա էսկալացիայի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թրամփի խոսքով՝ Իսրայելը հանքավայրին հարվածել է «համեմատաբար փոքր հատվածին»։ Այնուհետև Իրանը, «չգիտակցելով դա», պատասխանել է՝ հարձակվելով Կատարի Ռաս Լաֆանում գտնվող հեղուկ բնական գազի գործարանի վրա, ինչը, ըստ ԱՄՆ նախագահի, «անարդարացի և անարդար» էր։

Թրամփը խոստացել է, որ Իսրայելն այլևս չի հարձակվի Հարավային Պարսի վրա՝ այն անվանելով «չափազանց կարևոր և արժեքավոր»։ Բայց եթե Իրանը հարձակվի Կատարի վրա, ԱՄՆ-ը «կպայթեցնի այդ հանքավայրն այնպիսի ուժով, որն Իրանը երբեք չի տեսել»։

Թրամփը հավելել է, որ չի ցանկանում թույլ տալ «բռնության և ավերածությունների այդ մակարդակը՝ Իրանի համար երկարաժամկետ հետևանքների պատճառով», «բայց եթե Կատարի հեղուկ բնական գազի վրա կրկին հարձակվեն, դա կանի առանց վարանելու»։

Կատարի պետական ​​նավթագազային Qatar Energy ընկերության մի քանի հեղուկ բնական գազի արտադրության օբյեկտներ կրկին հրթիռակոծության են ենթարկվել։ Qatar Energy-ն հայտնել է, որ հարձակման հետևանքով խոշոր հրդեհներ են առաջացել և լրացուցիչ զգալի վնասներ են հասցվել։

Մեկ օր առաջ Իրանի իշխանությունները հայտարարել էին  Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակման մասին։ Դրանից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել էր հարվածներ հասցնել Պարսից ծոցի այլ երկրների նավթագազային օբյեկտներին, ինչից հետո արդեն Կատարի Ռաս Լաֆան արդյունաբերական համալիրը՝ աշխարհի ամենամեծ հեղուկ բնական գազի արտադրության կենտրոնը, հարձակման է ենթարկվել։

Ի պատասխան՝ Կատարը Իրանի դեսպանատան ռազմական և անվտանգության կցորդներին հայտարարել է անցանկալի անձ և պահանջել նրանց հեռանալ։ Այս որոշումը, ըստ Կատարի արտաքին գործերի նախարարության, կայացվել է՝ «ի պատասխան Իրանի բացահայտ ագրեսիայի և գործողությունների, որոնք խախտել են երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»։ Նախարարությունը նաև դատապարտել է Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները՝ նշելով, որ Իրանի հարձակումները տարածաշրջանային երկրների վրա հատել են բոլոր «կարմիր գծերը»՝ թիրախավորելով քաղաքացիական անձանց և օբյեկտներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի