573 մլն դրամ՝ Մհեր Սեդրակյանի որդու ընկերությանը․ «Բիդեք»-ը ներգրավված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կառավարությունը նախատեսում է շուրջ 350 մլն դրամ հատկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման նպատակով։

Գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակում համալիրում իրականացվել է շենքերի և ենթակառուցվածքների խնդիրների գույքագրում, որի հիման վրա մշակվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր։ Այդ աշխատանքները կատարել է «Գլոբալ Էնջին» ՍՊԸ-ն՝ 738,917,260 դրամ արժեքով, իսկ փորձաքննությունը իրականացրել է «Ա-ԷՌ ՓՐՈՋԵԿՏ ՍՊԸ»-ն՝ 1 մլն դրամով։

Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԲԻԴԵՔ ՍՊԸ»-ն՝ ներկայացնելով 573,423,000 դրամ առաջարկ։

Գնումն իրականացվել է օրենքով նախատեսված ընթացակարգով՝ մինչև ֆինանսավորման վերջնական հաստատումը։ Համալիրի կողմից արդեն դիմում է ներկայացվել կառավարությանը՝ անհրաժեշտ միջոցները տրամադրելու համար։

Նշենք, որ «ԲԻԴԵՔ ՍՊԸ»-ն պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։

Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, սակայն կարճ ժամանակ անց՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ին մանդատը վայր դրեց՝ հայտարարելով, որ մանդատից հրաժարվում է ոչ քաղաքական պատճառներով։

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Սեդրակյանների ընկերությունը պետական և տեղական բյուջեների հաշվին բազմաթիվ պատվերներ է կատարել շինարարության ոլորտում։

Հիշեցնենք նաև՝ մայիսի 4-ին Հայաստանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային է, փոխարենն աշխատանքային է լինելու ապրիլի 18-ի շաբաթ օրը։

Նարեկ Կիրակոսյան