Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը
Քաղաքականություն
18.03.2026 | 20:05
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբի մահը։
«Իմ սիրելի գործընկերներ Էսմայիլ Խատիբի, Ալի Լարիջանիի և Ազիզ Նասիրզադեի, ինչպես նաև նրանց ընտանիքի որոշ անդամների և նրանց ուղեկցող թիմերի վախկոտ սպանությունը մեզ սգի մեջ է գցել»,- գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցում։
Իսրայելի բանակը չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ գիշերը ավիահարվածի հետևանքով Էսմայիլ Խատիբը մահացել է։
Լարիջանին սպանվել էդ երեքշաբթի օրը Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով: Երկրի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն սպանվել է փետրվարի 28-ին Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված առաջին հարվածների ժամանակ, որոնց հետևանքով զոհվել էին Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի