Ախուրյանցի կնոջ խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով․ նրան վերագրվում է Փաշինյանի հասցեին բռնության կոչ պարունակող գրառում

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ախուրյանի բնակչուհու կալանքը փոխարինվել է երկամսյա տնային կալանքով։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արտակ Մովսիսյանը։

Հիշեցնենք՝ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Մեր ձևով» շարժման համակիր, 55-ամյա ախուրյանցի մի կնոջ մեղադրանք են առաջադրել և մեկ ամսով կալանավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին գրառում կատարելու համար։

Կնոջ փաստաբանի պնդմամբ՝ խոսքը ոչ թե հրապարակային գրառման, այլ մասնավոր նամակագրության սքրինշոթի մասին է, որը, սակայն, իր վստահորդը չի տարածել։

«Գրառումը, որը հիմք է հանդիսացել քրեական վարույթ նախաձեռնելու և քրեական հետապնդում հարուցելու, հանդիսանում է մասնավոր զրույց՝ մեկ օգտատիրոջ կողմից մյուս օգտատիրոջն ուղարկված հաղորդագրություն: Նամակագրություն, որը հրապարակային բնույթ չի կրել, բայց դա վարույթն իրականացնող մարմնի կողմից դիտվել է որպես հրապարակային խոսք, հետևաբար՝ նաև հրապարակային կոչ»,- ավելի վաղ հայտարարել էր փաստաբան Արտակ Մովսիսյանը։

Արտակ Մովսիսյանի խոսքով՝ իր վստահորդն ավելի վաղ դիմել է Դատախազություն, հետո նաև Ոստիկանություն, որ իր անվամբ կեղծ էջ է բացվել, և կոնկրետ անձ փորձում է իրեն վնասել: Օրեր առաջ Ախուրյանի ոստիկանություն է գնացել՝ ճշտելու, թե ինչ գործողություններ են ձեռնարկել, նրան հենց այդ ժամանակ էլ ձերբակալել են: