Իրանը հայտնում է աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրում համալիրի վնասման մասին
Քաղաքականություն
18.03.2026 | 17:38
Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրում գտնվող նավթաքիմիական համալիրն ավիահարվածների է ենթարկվել, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը, որը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հարավային Պարսն աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրն է, որտեղ տեղակայված են ինչպես Կատարի, այնպես էլ Իրանի արտադրական օբյեկտներ։
Tasnim-ը հաղորդում է, որ հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի։
«Մի քանի րոպե առաջ Ասալույեում գտնվող Հարավային Պարսի հատուկ տնտեսական էներգետիկ գոտում գտնվող գազային օբյեկտների մի մասը հարված է ստացել ամերիկա-սիոնիստական թշնամու կողմից արձակված արկերից»,- հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով հարավային Բուշեհրի փոխնահանգապետ Էհսան Ջահանյանին։
Հրշեջների խմբեր են ուղարկվել դեպքի վայր՝ կրակը մարելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի