Սաուդյան Արաբիան ԱԹՍ է խոցել Ռիադում ԱՄՆ-ի և Թուրքիայի դեսպանատների մոտ

Լուրեր

30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:40
Պաշտպանը միջնորդեց մինչև 70 միլիոն դրամ գրավով ազատել Ալիկ Ալեքսանյանին․ Դատախազությունը պահանջեց նրան թողնել կալանքի տակ
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
Բոլորը

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարք է խոցվել, երբ այն «փորձել է մոտենալ Ռիադում դեսպանատների թաղամասին», որտեղ գտնվում են ԱՄՆ-ի և Թուրքիայի դեսպանատները։ Պաշտոնյաները հայտնել են, որ վերջին ժամերին Սաուդյան Արաբիայի ուժերը բազմաթիվ օդային սպառնալիքներ են որսացել, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռ։

Նախարարությունը նաև հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է մայրաքաղաքից հարավ գտնվող Ալ-Խարջ նահանգի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը։

ՊՆ խոսնակը հայտնել է, որ որսված հրթիռի բեկորներն ընկել են Արքայազն Սուլթանի անվան ավիաբազայի մոտ, բայց վնաս չեն պատճառել։

Հաղորդվում է, որ չորեքշաբթի օրվանից Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է մեկ բալիստիկ հրթիռ և 15 անօդաչու թռչող սարք, որոնք ուղղված էին թագավորությանը։

Զարգացումները տեղի են ունենում տարածաշրջանային լարվածության սրման ֆոնին, որը սրվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ համատեղ հարձակում սկսելուց հետո։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ հարվածների հետևանքով զոհվել է մոտ 1300 մարդ, այդ թվում՝ այն նախկին Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

Իրանը հակադարձում է անօդաչուներով և հրթիռներով հարվածներ հասցնելով Իսրայելին, Հորդանանին, Իրաքին և ԱՄՆ ռազմական ակտիվներ ունեցող Պարսից ծոցի երկրներին, ինչը մարդկային զոհերի և ենթակառուցվածքների վնասի պատճառ է դարձել, միաժամանակ, խաթարելով համաշխարհային շուկաներն ու ավիացիան։

ԱՄԷ-ն ամենաշատ թիրախավորված երկիրն է, որին հաջորդում են Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան և Հորդանանը, մինչդեռ Օմանում, որը պատերազմից առաջ միջնորդել էր Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային բանակցությունները, գրանցվել է հարձակումների ամենացածր թիվը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի