Իսրայելը հայտնել է Իրանի հետախուզության նախարարի սպանության մասին՝ խոստանալով «անակնկալներ»

Լուրեր

30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը սպանվել է Թեհրանում գիշերը օդային հարվածի հետևանքով՝ հավելելով, որ այսօր սպասվում են «նշանակալի անակնկալներ»։

«Այս օրը բոլոր ասպարեզներում սպասվում են նշանակալի անակնկալներ, որոնք կսրեն Իրանի և Լիբանանում «Հըզբոլլահ»-ի դեմ մեր վարած պատերազմը։ Իրանում հարվածների ինտենսիվությունն աճում է։ Իրանի հետախուզության նախարար Խաթիբը նույնպես մեկ գիշերվա ընթացքում վերացվեց»,- հայտարարել է Կացը։

Նա հավելել է, որ ինքն ու երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «լիազորել են Իսրայելի բանակին՝ [վերացնել] իրանցի ցանկացած բարձրաստիճան գործչի՝ առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության»։

Ավելի վաղ իսրայելական Haaretz, The Jerusalem Post and Times of Israel լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելը երեքշաբթի փորձել է սպանել Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին, գրում է DW-ն։

The Jerusalem Post-ը հաղորդել էր, որ անանուն աղբյուրը «լավատեսորեն է տրամադրված, որ հարվածը հաջող է եղել»։

The Times of Israel-ն էլ նշել  էր, որ Իսրայելի բանակը Թեհրանում գիշերային օդային հարվածի ժամանակ թիրախավորել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին՝ ըստ իսրայելցի պաշտոնյայի։

Խաթիբը հետախուզության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։ Նա մտերիմ էր Իսրայելի հարվածից սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի հետ։ Իրանական կողմը դեռևս չի մեկնաբանել Խաթիբի մահվան տեղեկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի