ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի մոտ Իրանի հրթիռային օբյեկտներին

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ իրենց զինանոցում առկա ամենահզոր ռումբերից մի քանիսով հարվածել են Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական հրթիռային կայաններին, գրում է France 24-ը։

«ԱՄՆ ուժերը հաջողությամբ կիրառել են խորը թափանցող զինամթերք Իրանի ափամերձ գծի երկայնքով Հորմուզի նեղուցի մոտ գտնվող ամրացված իրանական հրթիռային կայանների վրա։ Այդ կայաններում գտնվող իրանական հակածովային թևավոր հրթիռները վտանգ էին ներկայացրել նեղուցում միջազգային նավագնացության համար»,- ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։

Ռմբակոծությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երկրի դեմ սկսված պատերազմի, փակել է ռազմավարական ջրային ուղին, որով հոսում է աշխարհի նավթի մեկ հինգերորդը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի