Խաղային կայքով 3 ավտոմեքենա է շահել, ավելի քան 532 մլն դրամ պարտվել․ դատախազը՝ դատարանում Դիանա Գասպարյանի ամուսնու մեղադրանքի մասին

Լուրեր

20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
Բոլորը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում մարտի 17-ին շարունակվել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի, նրա ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի, վերջինիս հոր՝ Աշոտ Միրզոյանի, Շահեն Շահինյանի և Սամվել Բադալյանի վերաբերյալ դատաքննությունը։

Դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, հիմնական դատալսումների փուլ է անցել, դատախազը բացման խոսքով է հանդես եկել։

Ըստ մեղադրանքի՝ Դիանա Գասպարյանը, 2018 թվականի հոկտեմբերի 21-ից զբաղեցնելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական, համայնքային և ծառայողական շահերի։

Նա մեղադրվում է իր պաշտոնն օգտագործելով համայնքային հողատարածքները շուկայականից անհամեմատ ցածր գներով իր ընտանիքի անդամներին և նրանց հետ փոխկապակցված անձանց օտարելու համար։ Այդ գործարքների հետևանքով համայնքը կրել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 185 միլիոն դրամի վնաս։ Գործարքները կատարվել են բարդ սխեմաներով (ձևական աճուրդներ, ուղիղ վաճառքներ, փոխկապակցված անձանց ներգրավում), որոնց նպատակն է եղել թաքցնել գույքի հանցավոր ծագումը և այն դարձնել ընտանիքի սեփականություն։

Արամայիս Միրզոյանը մեղադրվում է կնոջ հետ միասին հողերի օտարման և փողերի լվացման սխեմաները կազմակերպելու և դրանց մասնակցելու համար։ Որպես ավագանու անդամ՝ նա պարտավոր էր հայտարարագրել իր ունեցվածքը։ Նշվում է՝ 2021, 2022, 2023, 2024 թվականների գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող շարժական գույքը և առանձնապես խոշոր չափի գումար ունենալու մասին հայտարարագրման ենթակա տվյալները։

Օրինակ՝ 2021 թվականին Արամայիս Միրզոյանը թաքցրել է բուքմեյքերական կայքում շահած 3 ավտոմեքենաների վերաբերյալ տվյալները։ Դրանք են՝ 38 միլիոն դրամ արժողությամբ Range Rover Velar S-ը, 30 միլիոն դրամ արժողությամբ Land Rover Discovery Sport-ը, ինչպես նաև 25 միլիոն դրամ արժեքով վաճառված Porsche Macan մակնիշի ավտոմեքենաները։

Բացի այդ, որպես դրամական միջոցները չի հայտարարագրել և թաքցրել է խաղային կայքի իր հաշվին մուտքագրված և պարտված առանձնապես խոշոր չափերով, 115,215,805 ՀՀ դրամ գումարը։ 2022-ի թաքցրել է կայք մուտքագրված և պարտված առանձնապես խոշոր չափերի՝ 142,438,500 ՀՀ դրամ գումարը։ 2023-ի հայտարարագրում թաքցրել է խաղային կայքում մուտքագրված և պարտված առանձնապես խոշոր չափերով՝ 221,093,000 ՀՀ դրամ գումարը, 2024-ի հայտարարագրում թաքցրել է պարտված առանձնապես խոշոր չափերով՝ 54,193,000 ՀՀ դրամ գումարը։

24news-ի հետ զրույցում, նիստից հետո, Արամայիս Միրզոյանը անդրադարձել է վերջին մեղադրանքներին։

«Խոշոր չափի գումարներ չի, դա կարող ես, ասենք, 500,000 դրամով, օրինակի համար, այնքան բան անես, դա դառնա մեծ գումար։ Այդտեղ, ես ձեզ նորից եմ ասում, դատախազի այդ ոգևորված խոսքերը․․․այդպիսի բան չկա էլի։ Այնպես որ, ինչ որ մեղսագրվում է, մենք չենք ընդունում։ Ես ասում եմ, ինչ հողերի հետ կապված է, դա վաբշե աբսուրդ է, իսկ այդ չհայտարարագրելն էլ, նախաքննության ընթացքում բոլորը կերևա»,- ասել է Միրզոյանը։

Եվգենյա Համբարձումյան