Իրանում արկը հարվածել է Ռուսաստանի կողմից կառուցվող Բուշերի ատոմակայանին

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) X-ում հայտնել է, որ Իրանից տեղեկատվություն է ստացել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բուշերի ատոմակայանի կառույցներին թռչող օբյեկտի հարվածի մասին: Հայտարարության մեջ չի նշվում արկի տեսակը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երեքշաբթի երեկոյան Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնել է արկի հարվածի մասին, որին հաջորդել է  օբյեկտը կառուցող ռուսական պետական ​​կորպորացիայի՝ «Ռոսատոմ»-ի հաղորդագրությունը։ Չի նշվում, թե կոնկրետ ինչ է հարվածել ատոմակայանին։

«Ռոսատոմ»-ը մի շարք այլ մանրամասներ է հայտնել. «Մոսկվայի ժամանակով 18:11-ին հարված է հասցվել Բուշերի ատոմակայանի տարածքում գտնվող չափագիտության ծառայության շենքի հարակից տարածքին՝ գործող էներգաբլոկի մոտակայքում»։

Զոհերի կամ ճառագայթային արտահոսքի մասին հաղորդագրություններ չկան։ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է սա։

Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կրկին կոչ է արել հակամարտության կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ միջուկային վթարը կանխելու համար։

Բուշերի ատոմակայանում աշխատում է մեկ ռեակտոր, որը կառուցվել է Ռուսաստանի կողմից և գործարկվել 2013 թվականին: Պատերազմից առաջ «Ռոսատոմ»-ն այնտեղ կառուցում էր ևս երկու էներգաբլոկ: Մարտի 3-ին ռուսական ​​կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարեց, որ մարտական ​​գործողությունների պատճառով շինարարական աշխատանքները դադարեցվել են, և ընկերությունը կփորձի տարհանել մի քանի հարյուր ռուս աշխատակիցներին: Այնուամենայնիվ, նրանց մեծ մասը մնում է տեղում. երեքշաբթի Լիխաչովը ռուսական լրատվականներին ասել է, որ տարհանման է սպասում 480 մարդ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի