Կրասնոդարում ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Լուրեր

15.07.2026 | 11:36
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսային․ 3 մարդ է զոհվել
15.07.2026 | 11:25
Յուրի Տիլեմանսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
15.07.2026 | 11:14
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները․ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին
15.07.2026 | 11:06
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
15.07.2026 | 10:55
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովն արագացնում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա
15.07.2026 | 10:40
«88» առևտրային օբյեկտում մեկ օրում արձանագրվել է 33 իրավախախտում
15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
15.07.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.07.2026 | 09:30
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
Բոլորը

ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ Կրասնոդարում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, գրում է Meduza-ն։

Ըստ նրա՝ մարտի լույս 18-ի գիշերն անօդաչուները հարվածել են քաղաքի բնակելի շենքերին՝ վնասելով երեք շենք։ Դրանցից մեկի բնակարանում  հրդեհ է բռնկվել։

Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովն էլ հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը վնասել է Պրիկուբանսկի ներքաղաքային շրջանի բազմահարկ բնակելի շենքի բնակարաններից մեկը։ Անօդաչուի անկման հետևանքով բնակարանում հրդեհ է բռնկվել, բնակիչը զոհվել է։ Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են նաև բժշկական կենտրոնի տանիքը և Յուբիլեյնի միկրոշրջանի էլեկտրահաղորդման գիծը։ Մասամբ անջատվել է էլեկտրաէներգիան։

«Քաղաքի բոլոր սոցիալական հաստատությունները գործում են ըստ ժամանակացույցի և պատրաստ են ընդունել երեխաներին: Հնարավոր անօդաչու թռչող սարքերի հարձակման դեպքում գործելու ընթացակարգերի մասին անձնակազմն ու ղեկավարները տեղեկացվել են: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ներկայիս լարված իրավիճակը՝ խորհուրդ ենք տալիս երեխաներին չուղարկել դասերի: Հաստատությունների ղեկավարներն ըմբռնումով կմոտենան»,- հայտարարել է Նաումովը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 85 անօդաչու թռչող սարք, որոնցից 42-ը՝ Կրասնոդարի երկրամասում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի