ԱԹՍ-ներով և հրթիռներով նոր հարձակում է իրականացվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա. ԶԼՄ
Քաղաքականություն
17.03.2026 | 22:46
Անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակում է իրականացվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա, որը գտնվում է խիստ պահպանվող «կանաչ գոտում»։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղական անվտանգության ուժերին։
Տեղական անվտանգության ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ դեսպանատան ուղղությամբ իրականացվել է հարձակում անօդաչու սարքերի և հրթիռների կիրառմամբ։ Դեսպանատունը նախորդ օրը նույնպես ենթարկվել էր հարձակման։
Միաժամանակ Reuters-ը հաղորդում է, որ ևս երեք անօդաչու սարք փորձել է հարձակվել ամերիկյան օբյեկտի վրա՝ Բաղդադի օդանավակայանի մոտակայքում, ինչի հետևանքով գործարկվել են հակաօդային պաշտպանության C-RAM համակարգերը։
Հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։