ՄԱԿ-ը հետաքննում է Իրանում աղջիկների դպրոցին ուղղված հարվածը

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՄԱԿ-ի հանձնաժողովը հետաքննություն է սկսել Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին օրը տարրական դպրոցի վրա հարվածի հետ կապված, որի հետևանքով զոհվել է 168 մարդ, որոնցից շուրջ 110-ը՝ երեխաներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք գտնվում ենք այս հետաքննության վաղ փուլում»,- Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասել է Իրանում ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության անդամ Մաքս դյու Պլեսին՝ նշելով, որ կան հավաստի ապացույցներ, որոնք հաստատում են Իրանի կողմից հաղորդված զոհերի թիվը։

ԱՄՆ զինվորական քննիչները կարծում են, որ հավանական է՝  հարվածի համար պատասխանատու են ամերիկյան ուժերը, սակայն վերջնական եզրակացությունների դեռևս չեն հանգել, և հետաքննությունը շարունակվում է, հաղորդում է Reuters-ը մարտի 5-ին՝ հղում անելով աղբյուրներին։

Միացյալ Նահանգներն է պատասխանատու Իրանի տարրական դպրոցի վրա կատարված հարձակման համար,  իր հերթին, հայտարարել է Amnesty International-ը նոր հետաքննության մեջ՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել հարձակման համար։ Իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ դպրոցի վրա հարձակման ժամանակ, հավանաբար, օգտագործվել է ԱՄՆ-ում արտադրված Tomhawk հրթիռ։

Amnesty International-ը հայտարարել է, որ մահացու հարվածի պլանավորման և իրականացման համար պատասխանատու անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի