Իրանի նոր գերագույն առաջնորդը մերժում է ԱՄՆ-ի հետ լարվածության նվազեցման, հրադադարի առաջարկները. Reuters

Լուրեր

30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:40
Պաշտպանը միջնորդեց մինչև 70 միլիոն դրամ գրավով ազատել Ալիկ Ալեքսանյանին․ Դատախազությունը պահանջեց նրան թողնել կալանքի տակ
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
Բոլորը

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մերժել է լարվածության նվազեցման կամ Միացյալ Նահանգների հետ հրադադարի մասին առաջարկները, որոնք Թեհրանին փոխանցվել էին երկու միջնորդ երկրների կողմից։ Այս մասին հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, գրում է Reuters-ը։

Պաշտոնյան ասել է, որ Խամենեիի դիրքորոշումն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ վրեժխնդրության հարցում «շատ կոշտ և լուրջ» էր արտաքին քաղաքականությանը նվիրված իր առաջին նիստում։ Նա, սակայն, չի մանրամասնել՝ արդյո՞ք գերագույն առաջնորդն անձամբ է մասնակցել նիստին։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն ընթանում է արդեն երրորդ շաբաթը։ Այս ընթացքում զոհվել է առնվազն 2000 մարդ։

Բացի այդ, Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ է մնում այն ​​բանից հետո, երբ ԱՄՆ դաշնակիցները մերժել են նախագահ Դոնալդ Թրամփի՝ կարևորագույն ջրային ճանապարհը բացելու հարցում օգնության խնդրանքը, ինչը հանգեցրել է էներգակիրների գների բարձրացման և գնաճի հետ կապված մտահոգությունների։

Անանուն մնալու պայմանով բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իրանի գերագույն առաջնորդն ասել է՝ «հիմա խաղաղության ժամանակը չէ, քանի դեռ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ծնկի չեն իջել, չեն ընդունել պարտությունը և չեն վճարել փոխհատուցում»։

Մարտի 14-ին երեք աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Թրամփի վարչակազմը մերժել է մերձավորարևելյան դաշնակիցների ջանքերը՝ Իրանի պատերազմը դադարեցնելու նպատակով դիվանագիտական ​​բանակցություններ սկսելու վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի