Լարիջանին և նրա որդին հարձակման են ենթարկվել այն բնակարանում, որտեղ թաքնվում էին. իսրայելական ԶԼՄ-ներ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին որդու հետ հարձակման է ենթարկվել բնակարանում, որը որպես թաքստոց էր ծառայում, գրում է BBC-ն։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Լարիջանին «վերացվել է», և որ ինքն ու վարչապետը հրահանգել են զինվորականներին՝ «շարունակել հետապնդել» Իրանի ղեկավարությանը։

Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանրությանը ներկայացել էր անցյալ ուրբաթ, երբ մասնակցում էր Ղոդսի օրվա հանրահավաքներին։ Նա Իրանի նախկին միջուկային բանակցողն էր, պատերազմի առաջին օրը սպանված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մտերիմ դաշնակիցը։ Նրա մահվան մասին Իրանից որևէ հաստատում չկա։

Միաժամանակ, Լարիջանիի X-ի նրա էջում հրապարակվել է նրա ցավակցական նամակը Շրի Լանկայի ափերի մոտ մարտի 4-ին IRIS Dena ֆրեգատի վրա ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից իրականացված հարվածի հետևանքով իրանցի նավաստիների զոհվելու կապակցությամբ՝ Իսրայելի կողմից նրա սպանության մասին պնդումների ֆոնին։

«Նրանց հիշատակը հավերժ կմնա Իրանի ժողովրդի սրտերում, և այս նահատակությունները կամրապնդեն Իսլամական Հանրապետության բանակի հիմքերը զինված ուժերում՝ առաջիկա տարիների ընթացքում»,- նշվում է ցավակցական ուղերձում։

Իրանական լրատվամիջոցների և Ալի Լարիջանիի Telegram և X հաշիվներում հրապարակված գրառման մեջ կարելի է տեսնել ձեռագիր նամակի լուսանկարը, որի վրա ամսաթվի կնիք չկա, սակայն այն այսօր է ներկայացվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի