ԱՄՆ-ը պահանջում է Կուբայի նախագահի հրաժարականը. NYT

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է հասնել Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի պաշտոնանկությանը։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով չորս աղբյուրների, փոխանցում է Meduza-ն։

Բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը Կուբային հստակեցրել է, որ նախագահը պետք է հեռանա, սակայն ամերիկացիները հետագա քայլերը թողնում են կուբացիների հայեցողությանը։ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Դիաս-Կանելի պաշտոնանկությունը Կուբային թույլ կտա իրականացնել կառուցվածքային տնտեսական բարեփոխումներ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, չեն արժանանա գործող նախագահի հավանությանը։

NYT-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Վաշինգտոնը նաև ցանկանում է, որ Կուբան համաձայնի հեռացնել Ֆիդել Կաստրոյի գաղափարներին հավատարիմ մնացած որոշ տարեց պաշտոնյաների։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը դեռևս չի պնդում՝ որևէ գործողություն ձեռնարկել Կաստրո ընտանիքի անդամների դեմ, ովքեր մնում են երկրում խիստ ազդեցիկ դեմքեր։

Աղբյուրի խոսքով՝ Կուբայի նախագահի հեռացումը կլինի Դոնալդ Թրամփի «խորհրդանշական հաղթանակը», որը նրան թույլ կտա պնդել, որ հեռացրել է Միացյալ Նահանգներին հակառակ երկարամյա ձախակողմյան առաջնորդին, ինչպես դա արվեց Վենեսուելայում։

«Ամերիկացի պաշտոնյաների տեսանկյունից՝ բանակցությունները նպատակ ունեն աստիճանաբար բացել Կուբայի տնտեսությունն ամերիկացի գործարարների և ընկերությունների համար, հիմք դնել կախյալ պետության ստեղծմանը, ինչպես նաև ապահովել մի քանի խորհրդանշական քաղաքական հաղթանակներ, որոնց մասին Թրամփը կարող է հայտարարել»,- նշվում է հոդվածում։

65-ամյա Միգել Դիաս-Կանելը Կուբայի նախագահն է 2018 թվականից: NYT-ը նրան նկարագրում է որպես երկրի դեմք: Դիաս-Կանելին իր իրավահաջորդ է ընտրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոն, որն այժմ 94 տարեկան է և դեռևս զգալի ազդեցություն ունի երկրում:

Դոնալդ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է իրականացնել Կուբայի «բարեկամական զավթում»։ Նա ենթադրություն է հայտնել, որ Կուբայի կառավարությունը «շուտով կընկնի»։ Ըստ The Wall Street Journal-ի՝ Թրամփի վարչակազմը փնտրում էր գործակալների Կուբայի կառավարության ներսում՝ մինչև 2026 թվականի վերջը երկրի ղեկավարությունը տապալելու համար։

Միգել Դիաս-Կանելը մարտի 13-ին հայտարարել է, որ Կուբայի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել ԱՄՆ իշխանությունների հետ: Ըստ նրա՝ կուբացի պաշտոնյաները ցանկանում են երկխոսության միջոցով գտնել «երկրների միջև գոյություն ունեցող երկկողմ տարաձայնությունների հնարավոր լուծումը»:

Մարտի 16-ին Կուբայում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել: Դիաս-Կանելը նախկինում հայտարարել էր, որ երկիրը երեք ամսից ավելի նավթ չի ստացել և էներգամատակարարման համար ապավինում է արևային էներգիային, բնական գազին և ջերմաէլեկտրակայաններին: Կուբան նախկինում նավթ էր ստանում Վենեսուելայից, սակայն մատակարարումները դադարեցին ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալումից հետո:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի