«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին մեղադրվում է ազգականին երիկամի ապօրինի վաճառքին օժանդակելու համար․ ՔԿ

Լուրեր

17.03.2026 | 16:35
2016-ին Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման աշխատանքներում առկա են եղել թերություններ․ պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ
17.03.2026 | 16:27
Հայ ձյուդոիստները կմասնակցեն միջազգային մրցաշարի
17.03.2026 | 16:19
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները
17.03.2026 | 16:16
Իրանի նոր գերագույն առաջնորդը մերժում է ԱՄՆ-ի հետ լարվածության նվազեցման, հրադադարի առաջարկները. Reuters
17.03.2026 | 16:10
Կախված հայտնաբերված կալանավորի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով
17.03.2026 | 15:59
ԱՄՆ-ը պահանջում է Կուբայի նախագահի հրաժարականը. NYT
17.03.2026 | 15:49
Լարիջանին և նրա որդին հարձակման են ենթարկվել այն բնակարանում, որտեղ թաքնվում էին. իսրայելական ԶԼՄ-ներ
17.03.2026 | 15:44
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը վերադառնում է Երևան
17.03.2026 | 15:40
53-ամյա կալանավորի դին հայտնաբերվել է կախված վիճակում 
17.03.2026 | 15:30
Իսրայելը հայտնել է Ալի Լարիջանիին սպանելու մասին // «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի դի է հայտնաբերվել․ ԼՈՒՐԵՐ
17.03.2026 | 15:20
Նեյմարն արձագանքել է Բրազիլիայի հավաքական չհրավիրվելուն
17.03.2026 | 15:09
Սթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. վարորդը ձերբակալվել է
17.03.2026 | 14:56
Բաքուն հայտարարում է, թե Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդանյանին
17.03.2026 | 14:45
Իրանի նոր առաջնորդը ողջ է մնացել ԱՄՆ-Իսրայել ավիահարվածից հետո, քանի որ դրանից առաջ դուրս էր եկել տանից. The Telegraph
17.03.2026 | 14:37
Հունվար-փետրվարին Ադրբեջանից Հայաստան ավելի քան 4,2 միլիոն դոլարի ապրանք է արտահանել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին մեղադրվում է ազգականին երիկամի ապօրինի վաճառքի գործընթացում օժանդակելու համար․ նա փորձել է միջնորդել գնորդի որոնման և գործարքի կազմակերպման հարցում՝ 40-60 հազար ԱՄՆ դոլարի դիմաց։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հզր ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի իրացնելուն:

Մասնավորապես` Գ․Ս․-ն, մտադրություն ունենալով վաճառել իր երիկամներից մեկը, դիմել է ազգականին՝ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհուն, որի հետ բազմաթիվ հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկվել են երիկամի գնորդ փնտրելու և 40-60 հզր ԱՄՆ դոլարով այն վաճառելու հանգամանքները:

Բժշկուհին տեղեկանալով, որ Տ․Թ․-ն առողջական խնդիրներով պայմանավորված ունի երիկամի փոխպատվաստման անհրաժեշտություն, նրա տվյալները փոխանցել է Գ․Ս․-ին` վերջինիս հետ կապ հաստատելու և իր երիկամը նրան ապօրինի իրացնելու շուրջ համաձայնության գալու նպատակով։ Սակայն, Գ․Ս․-ն, տեսնելով Տ․Թ․-ի առողջական ոչ բարելավ վիճակը և գիտակցելով, որ երիկամը վաճառելուց հետո հնարավոր է իր առողջությունը նույն կերպ վատթարանա, հրաժարվել է երիկամը վաճառելուց, իսկ Տ․Թ․-ն տեղյակ չի եղել այն հանգամանքի մասին, որ Գ․Ս․-ն իր երիկամի դիմաց պետք է որոշակի գումար պահանջեր:

Այսպիսով, «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-183-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու սաղմի, պտղի, մարդու կամ դիակի բջիջների, հյուսվածքների, օրգանների կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների ապօրինի շրջանառությանն օժանդակելը)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։