Իսրայելն ավիահարվածով թիրախավորել է Ալի Լարիջանիին. նրա ճակատագիրն անհայտ է

Լուրեր

17.03.2026 | 16:19
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները
17.03.2026 | 16:16
Իրանի նոր գերագույն առաջնորդը մերժում է ԱՄՆ-ի հետ լարվածության նվազեցման, հրադադարի առաջարկները. Reuters
17.03.2026 | 16:10
Կախված հայտնաբերված կալանավորի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով
17.03.2026 | 15:59
ԱՄՆ-ը պահանջում է Կուբայի նախագահի հրաժարականը. NYT
17.03.2026 | 15:49
Լարիջանին և նրա որդին հարձակման են ենթարկվել այն բնակարանում, որտեղ թաքնվում էին. իսրայելական ԶԼՄ-ներ
17.03.2026 | 15:44
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը վերադառնում է Երևան
17.03.2026 | 15:40
53-ամյա կալանավորի դին հայտնաբերվել է կախված վիճակում 
17.03.2026 | 15:30
Իսրայելը հայտնել է Ալի Լարիջանիին սպանելու մասին // «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի դի է հայտնաբերվել․ ԼՈՒՐԵՐ
17.03.2026 | 15:20
Նեյմարն արձագանքել է Բրազիլիայի հավաքական չհրավիրվելուն
17.03.2026 | 15:09
Սթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. վարորդը ձերբակալվել է
17.03.2026 | 14:56
Բաքուն հայտարարում է, թե Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդանյանին
17.03.2026 | 14:45
Իրանի նոր առաջնորդը ողջ է մնացել ԱՄՆ-Իսրայել ավիահարվածից հետո, քանի որ դրանից առաջ դուրս էր եկել տանից. The Telegraph
17.03.2026 | 14:37
Հունվար-փետրվարին Ադրբեջանից Հայաստան ավելի քան 4,2 միլիոն դոլարի ապրանք է արտահանել
17.03.2026 | 14:29
Իսպանիայի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Ֆինալիսիմայի փոխարեն
17.03.2026 | 14:20
Առաջարկ ենք արել քաղաքապետարանին․ ՆԳՆ-ում ևս ձգձգումներ եղան․ ապահովագրողների բյուրոյի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտոնյաները հայտնել են, որ գիշերն Իրանի ուղղությամբ ավիահարվածի ժամանակ Իսրայելը թիրախավորել է երկրի Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, գրում է The Times of Israel-ը։

Պաշտոնյաների խոսքով՝ դեռևս պարզ չէ՝ հարվածի հետևանքով Լարիջանին զոհվե՞լ է, թե՞ վիրավորվել։ Միաժամանակ, ըստ աղբյուրների, Իրանում վերջերս Իսրայելի կողմից իրականացված մեկ այլ ավիահարվածի թիրախում են եղել Պաղեստինի «Իսլամական ջիհադ» կուսակցության առաջնորդ Աքրամ ալ-Աջուրին և ահաբեկչական խմբավորման այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Իսրայելի բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է, որ «գիշերվա ընթացքում գրանցվել են նշանակալի ոչնչացումներ, որոնք կարող են ազդել արշավի նվաճումների և Իսրայելի բանակի առաքելությունների վրա»՝ ակնհայտորեն նկատի ունենալով Լարիջանիի դեմ ուղղված հարվածը։

«Սա լրացնում է Իրանում վերջին օրերին իրականացված արտաքին տարրերի դեմ վերացումները, որոնք նույնպես կապված են պաղեստինյան ասպարեզի հետ»,- ասել է Զամիրը՝ նկատի ունենալով «Իսլամական ջիհադի» պաշտոնյաներին։

Ըստ նրա՝ «Գազայից, Ջուդեայից ու Սամարիայից (Արևմտյան ափ) ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված անդամները» թաքնվել են Թեհրանում անվտանգ տանը, երբ նրանց հարվածել են։

Իրանը դեռևս չի մեկնաբանել Լարիջանիին թիրախախվորելու վերաբերյալ տեղեկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի