«10 տարի առաջ եմ դիմումը գրել»․ արքեպիսկոպոսը պնդում է՝ Գարեգին Բ-ն միայն հիմա է որոշել արձագանքել իր գրությանը

Լուրեր

24.07.2026 | 14:16
Ուրցաձորի Տափի բերդում պահպանվել են միջնադարյան ամրոցը, 13-րդ դարի եկեղեցին, գրչության կենտրոնի հետքերն ու «Գոհար թագուհու վանքի» ավերակները
24.07.2026 | 14:08
Զելենսկին հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ․ ԶԼՄ-ներ
24.07.2026 | 14:00
ՀՀ դեսպանը Կախեթիի ղեկավարի հետ քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հարցերը
24.07.2026 | 13:51
«Արենի-1 քարայր» հայտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
24.07.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
24.07.2026 | 13:42
Անչելոտին ու Գվարդիոլան հրաժարվել են գլխավորել Իտալիայի հավաքականը
24.07.2026 | 13:33
Ուշադրություն, հերթական զեղծարարությունը․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է
24.07.2026 | 13:29
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
24.07.2026 | 13:20
Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը, Չալաբյանը և մյուս նստած տղերքը քաղբանտարկյալ են. Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:14
«Դատվելու ես»․ Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո քրգործ է հարուցվել․ ձմերուկ վաճառողը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
24.07.2026 | 13:09
Հայ ֆուտբոլիստը Կոնֆերենցիաների լիգայի խաղում երկու գոլ է խփել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:00
Մենք երբեք չենք մերժել փողոցային պայքարը, բնականաբար, դրանք զարգացումներ կունենան. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:49
Ինչ է ենթադրում ՌԴ-ի դեմ ԵՄ նոր լայնածավալ պատժամիջոցների փաթեթը և ինչ է այն փոխում․ մանրամասներ
24.07.2026 | 12:38
Ամեն օր պարզվում է, որ այս գործը «մախինացիա» է, սուտ և շինծու. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:29
«Բարսելոնան» ու «Ռեալը» ներկայացրել են նոր համազգեստները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

«Վերջին 10 տարին անընդհատ, և՛ գրավոր, և՛ բանավոր ասել եմ հանգստի կոչվելու ցանկության մասին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի թեմի առաջնորդի պաշտոնից այսօր հեռացած Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը՝ Մայր Աթոռի տարածած հայտարարությանն ի պատասխան։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռը շուրջ երկու ժամ առաջ տեղեկացրեց, որ Վայոց ձորի թեմի առաջնորդը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Իսկ ինչու է տասը տարի առաջ Գարեգին Բ կաթողիկոսին ուղղված դիմումը միայն հիմա բավարարվում։ Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տեր

Եսայի քահանա Արթենյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ լրացուցիչ ճշտումների անհրաժեշտություն կա։
Իսկ ահա այսօր հանգստի կոչված Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը Factor.am-ի հարցին՝ իր կարծիքով ինչու է տասը տարի անց անդրադարձ կատարվում իր դիմումին, հստակ պատասխան չտվեց։

«Հիմա փորձում եք հարցազրույց անել, արեք այսքանով բավարարվենք»,-ասաց նա։
Նշենք, որ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը նաև հայտարարությամբ է անդրադարձել իր պաշտոնավարման ավարտին։ Նա վերահստատել է հավատարմությունը Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգին։

«Այս հայտարարության նպատակն է կանխել բոլոր անհարկի, սխալ մեկնաբանությունները, շահարկումները, խեղաթյուրումները: Վերջին տարիներին, Հայ Եկեղեցու հետ կապված 2025 թ. դեպքերից շատ ավելի առաջ, ես մի քանի անգամ գրավոր և բանավոր, նաև Մայր Աթոռում ժողովների ժամանակ, դիմել և բարձրաձայնել եմ, որ ցանկանում եմ հանգստյան կոչվել:

Ինձ հանգստյան կոչելու տնօրինումը Մայր Աթոռից ստացա 16 մարտի, 2026թ. – ին (գրություն 26/023): Քանի որ սա իմ գրավոր ու բանավոր դիմումների հիման վրա կայացված որոշում է, ուստի չընդունելու որևէ պատճառ չունեմ: ․․․․ Կարծում եմ բոլորի համար պարզ է, որ Հայ Եկեղեցին կառուցվածքային, կառավարման և կանոնադրական բարեփոխումների կարիք ունի, որպեսզի այլևս այսպիսի ցնցումների ու ճգնաժամի մեջ չհայտնվի: Ուստի, ի պահանջել հարկին, պատրաստ եմ հետայսու ևս առավելագույնս օգտակար լինել ՀՀ վարչապետի նախաձեռնած Հայ Եկեղեցու բարենորոգմանը, հատկապես Եկեղեցու նոր կանոնադրությունը պատրաստելուն»,-ասված է հայտարարության մեջ։

Ի դեպ, այս հայտարարությունը թվագրված է 17.03.2026: Բարձրաստիճան հոգևորականը վաղվա ամսաթվով հրապարակված հայտարարության հետ կապված նշեց, որ հավանաբար տպագրական սխալ է։

Նարեկ Կիրակոսյան