Թրամփը հայտարարել է, որ նավթի գները կտրուկ կնվազեն «Իրանի հետ պատերազմի ավարտից անմիջապես հետո»

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը PBS News Hour-ի Սպիտակ տան թղթակից Լիզ Լանդերսի հետ կարճ հեռախոսազրույցում հայտնել է, որ ակնկալում է՝ նավթի գները կտրուկ կնվազեն «Իրանի հետ պատերազմի ավարտից անմիջապես հետո»։

«Ես չեմ կարծում, որ դա երկար կտևի»,- ժամկետների վերաբերյալ հարցին պատասխանել է նա։

CBS News-ի լրագրող Նենսի Քորդեսը, իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթին հարց է ուղղել, թե ինչու պետք է այլ երկրներ արձագանքեն նախագահ Թրամփի կոչին՝ օգնելու Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանությանը, հաշվի առնելով, որ նրանք ներգրավված չեն եղել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներին, որոնք հանգեցրին շարունակվող պատերազմին։

«Որովհետև այդ մյուս երկրները մեծ օգուտ են քաղում Միացյալ Նահանգների կողմից Իրանի սպառնալիքի վերացումից»,- պատասխանել է Լիվիթը։

Ըստ նրա՝ «իրանական ռեժիմը վաղուց սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև Պարսից ծոցի և տարածաշրջանի արաբ գործընկերների համար»։

«Այսպիսով, այս երկրները բացարձակապես օգուտ են քաղում այն ​​​​բանից, որ Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք ձեռք բերել։ Սա այն բանն է, որի հետ համաձայն է եղել ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև ամբողջ արևմտյան աշխարհը երկար, շատ երկար տարիներ»,- հավելել է խոսնակը։

Լիվիթը չի բացահայտել, թե ինչ ծրագրեր կարող է մշակել Սպիտակ տունը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության համար Իրանի սպառնալիքին հակազդելու համար, եթե մյուս երկրները որոշեն չօգնել ջրային ուղու վերաբացման հարցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի