Ղրիմում փլուզվել է 15-րդ դարի հայկական եկեղեցին, որտեղ պսակադրվել է Հովհաննես Այվազովսկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Բռնակցված Ղրիմի Թեոդոսիա քաղաքում փլուզվել է 1408 թվականին կառուցված և Ուկրաինայի ու Ռուսաստանի կողմից մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Սուրբ Միքայել և Գաբրիել Հրեշտակապետաց հայկական եկեղեցու մի հատվածը։ Ղրիմի տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ զանգակատունը փլուզվել էր հունվարին, փոխանցում է The Insider-ը։

Փետրվարին Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կիմը հայտնել էր, թե քննարկվում են եկեղեցու պահպանման առաջնահերթ միջոցառումները. նախատեսվում է ստուգել շենքը, որը վերջին անգամ վերականգնվել է 1968 թվականին, և պատրաստել տեխնիկական զեկույց դրա վիճակի վերաբերյալ։

Մարտի 7-ին տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածով՝ մշակութային ժառանգության վայրի ոչ պատշաճ պահպանման համար։ Ըստ քննության՝ պատերի ճաքերի և զանգակատան փլուզման հետ մեկտեղ, վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար որևէ միջոց չի ձեռնարկվել։

Սուրբ Միքայել և Գաբրիել Հրեշտակապետաց եկեղեցին հայտնի է, մասնավորապես, նրանով, որ աշխահահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկին իր առաջին կնոջ՝ Յուլիա Գրևսի հետ պսակադրվել է այստեղ 1848 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի