Telegram-ը գործնականում դադարել է աշխատել Ռուսաստանում

Լուրեր

30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
Բոլորը

Ռուսաստանում Telegram-ի աշխատանքի լայնածավալ խափանումների մասին հաղորդագրություններ են ստացվում։ Մեսենջերը գործնականում դադարել է աշխատել նույնիսկ VPN-ի օգտագործման դեպքում բոլոր տարբերակներում՝ բջջային, համակարգչային և վեբ, հաղորդել են ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Ռուսաստանի տարբեր շրջաններից, այդ թվում՝ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից օգտատերերի բողոքներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կոմերսանտ» պարբերակաանը, հղում անելով փորձագետներին, նշում է, որ Telegram-ն արդեն արգելափակված է Ռուսաստանում, ինչպես վերջին շաբաթներին լայնորեն հաղորդվել է։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Telegram-ը գործնականում անհասանելի է եղել տնային մատակարարներից, եթե խոսքը ռուսական IP հասցեներից միացումների մասին է։ Մոռացեք Telegram-ը բջջային ինտերնետով օգտագործելու մասին։ Եթե որոշակի քաղաքում ակտիվ են միայն սպիտակ ցուցակում գտնվող կայքերը, ապա VPN ծառայությունների մեծ մասը թույլ չի տա ձեզ մուտք գործել Telegram»,- ասել է «Код Дурова»-ի փորձագետ Վլադիսլավ Վոյտենկոն։

MAKATEL հեռահաղորդակցության օպերատորների ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Ամելկինը հաստատել է Telegram-ի հետ կապված խնդիրները:

«Դանդաղեցումները որոշ ժամանակ շարունակվում են, բայց երեկ բողոքներ հայտնվեցին, որ Telegram-ի համակարգչային տարբերակը դադարել է աշխատել: Օպերատորների վիճակագրությունը դեռևս քիչ է, և դրանք ճշգրիտ չեն, քանի որ մարդիկ օգտագործում են VPN-ներ, ուստի դժվար է ասել՝ արդյոք մեսենջերը աշխատում է, թե ոչ: Թեստերը ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ դա կախված է ցանցից՝ բջջային կամ ստացիոնար, ինչպես նաև տարածաշրջանից և նույնիսկ գտնվելու վայրից: Պետական ​​​​մարմինները տարբեր տարածաշրջաններում կիրառում են տարբեր պայմաններ, հնարավոր է՝ փորձարկման նպատակներով»,- նշել է նա:

Անցած շաբաթավերջին Downdetector և «sboy.rf» կայքերում Telegram-ի տարբեր տարբերակների վերաբերյալ բողոքների թիվը կրկին աճել էր տարբեր տարածաշրջանների օգտատերերի կողմից, որոնց մեծ մասը Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Մոսկվայի մարզից էին։

Մինչդեռ, մարտի 16-ին Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը Telegram-ին 35 միլիոն ռուբլով տուգանել է Ռուսաստանում արգելված բովանդակությունը հեռացնելուց հրաժարվելու համար: Այս բովանդակությունը ներառում է «ծայրահեղականության» կոչեր, անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր և թմրանյութեր պատրաստելու և գնելու վերաբերյալ տեղեկատվություն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի