Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը չպետք է լինի ՆԱՏՕ-ի առաքելություն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

Լուրեր

30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:40
Պաշտպանը միջնորդեց մինչև 70 միլիոն դրամ գրավով ազատել Ալիկ Ալեքսանյանին․ Դատախազությունը պահանջեց նրան թողնել կալանքի տակ
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

Լոնդոնը գործընկերների հետ աշխատում է՝ վերականգնելու Հորմուզի նեղուցում առևտրային նավարկության ազատությունը, սակայն սա «դժվար խնդիր է»։ Դաունինգ սթրիթում լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը;

Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի՝ «շուկաներում կայունությունն ապահովելու համար»,  հավելել է նա։

Սթարմերի խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունը «զգալիորեն թուլացրել է» «Իրանի ռեժիմի» ռազմական կարողությունները։ Սակայն հակամարտության ավարտից հետո անհրաժեշտ կլինի որոշակի «համաձայնագիր», որը կսահմանափակի Իրանի կարողությունը՝ վերականգնելու իր միջուկային ծրագիրը, նաև ապահովելու միջազգային նավագնացության անվտանգությունը։

Ըստ նրա՝ Մեծ Բրիտանիան ունի հստակ նպատակներ, և գերակա խնդիրը «մեր քաղաքացիների պաշտպանությունն է այս տարածաշրջանում»։ Սթարմերը հավելել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի աշխատել իրավիճակի արագ կարգավորման համար։

Պաշտոնյան նաև հայտարարել է, որ իր կարծիքով՝ Հորմուզի նեղուցում ազատ առևտրի նավարկության վերականգնումը ՆԱՏՕ-ի առաքելություն չէ։ Սթարմերը կարծում է, որ դա կպահանջի լայն դաշինքի աշխատանք, որը կներառի Պարսից ծոցի, եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների գործընկերներին։

«Մենք աշխատում ենք այլ երկրների հետ՝ Հորմուզի նեղուցի համար համոզիչ ծրագիր մշակելու համար, որը թույլ կտա մեզ վերսկսել նավագնացությունն ու անցումը նեղուցով։ Թույլ տվեք հստակեցնել. սա ՆԱՏՕ-ի առաքելություն չէ և երբեք էլ նախատեսված չի եղել լինել։ Սա պետք է լինի գործընկերների դաշինք, ուստի մենք աշխատում ենք Եվրոպայի, Պարսից ծոցի երկրների և Միացյալ Նահանգների գործընկերների հետ»,- Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Սթարմերը նաև հավելել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը ներկայում քննարկման փուլում է, և կողմերը դեռևս որոշումների կայացման փուլում չեն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն «համար վատ կլինի», եթե իր դաշնակիցները չկարողանան ապահովել Հորմուզի միջով անվտանգ նավագնացություն։

Սթարմերը  նաև հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան զրուցել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ, նաև շուտով կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

«Կարևոր է, որ մենք շարունակենք կենտրոնանալ Ուկրաինային աջակցելու վրա»,- ասել է Սթարմերը՝ զգուշացնելով, որ Մերձավոր Արևելքում պատերազմը չպետք է դառնա «Պուտինի համար անսպասելի հաջողություն»։

Միացյալ Նահանգները անցյալ շաբաթ հայտարարեց ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների մասնակի դադարեցման մասին։ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով Վաշինգտոնը թույլատրել է ռուսական ծագում ունեցող հում նավթի և նավթամթերքի վաճառքը, որն արդեն բեռնվել է լցանավերի վրա մինչև մարտի 12-ը։

Նավթային պատժամիջոցները կասեցվել են 30 օրով։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ այս «նեղ մշակված, կարճաժամկետ միջոցն» էական օգուտներ չի բերի Ռուսաստանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի