Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, նրա օգնականը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղավոր ճանաչվեցին

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 16-ին, հրապարակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով վերդիկտը։

Դատավոր Վահե Դոլմազյանը 3 ամբաստանյալների նկատմամբ էլ մեղադրական վերդիկտ է կայացվել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Արմինե Նովրուզյանը։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

Ըստ մեղադրական կողմի՝ դատավորը հորդորել է Էրիկ Ալեքսանյանին իր հերթապահության օրերին կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու մասին միաժամանակ մի քանի միջնորդություն ներկայացնել դատարան։ Այդ կերպ դատավորների արհեստական ծանրաբեռնվածություն ստեղծելու միջոցով ապահովելով միջնորդություններից մեկն իրեն մակագրելու հավանականության բարձրացումը։ Փաստաբանը դատավորից տեղեկացել է դատավորների հերթապահության գրաֆիկի մասին, 2022-ի սեպտեմբերի 12-ին և սեպտեմբերի 17-ին 2 միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ ակնկալելով, որ դրանցից մեկը կմակագրվի Արուսյակ Ալեքսանյանին։ Դրանցից մեկը քննվել է դատավոր Արմեն Շիրոյանի կողմից և մերժվել։ Փաստաբանը նոր միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Պողոսյանն այն մակագրել է Արուսյակ Ալեքսայանին, սակայն նույն օրը Պողոսյանն այն վերամակագրել է դատավոր Արմեն Շիրոյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ մյուս միջնորդությունները հենց Շիրոյանն է քննել։ Մեղադրող կողմը պնդում է՝ դատավորն իր օգնականի միջոցով այնպես է արել, որ միջնորդությունը հենց ինքը քննի։

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Նշենք՝ ապրիլի 9-ին՝ ժամը 10։00-ին, լրացուցիչ դատալսումներ են նշանակվել, որոնց ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնում դատապարտված մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների, ինչպես նաև նրա անձը բնութագրող հանգամանքների վերաբերյալ, ապացույցների պահպանման և տնօրինման, խափանման միջոցի կիրառման հետ կապված և վերաբերելի այլ հարցեր:

Եվգենյա Համբարձումյան