Պեկինը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ Չինաստան այցը հետաձգելու մասին Թրամփի հայտարարության ֆոնին

Լուրեր

20.05.2026 | 18:03
«Կրասնոդարի» ֆուտբոլիստները ստացել են ՌՊԼ-ի արծաթե մեդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:54
ԵՄ-ն Իտալիայի նախկին վարչապետ Դրագիին դիտարկում է Պուտինի հետ բանակցողի դերում. FT
20.05.2026 | 17:48
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է
20.05.2026 | 17:43
«Միասնության թևեր»-ի քարոզարշավն Արաբկիրում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:39
Նարեկ Կարապետյանը` իրենց վերագրվող ընտրակաշառքի վերաբերյալ գաղտնալսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
Բոլորը

Չինաստանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բրիտանական Financial Times-ին տված հարցազրույցին, որում նա սպառնացել էր հետաձգել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ գագաթնաժողովը, եթե Պեկինն օգնություն չուղարկի Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման համար, գրում է BBC-ն։

ԱՄՆ նախագահի մեկնաբանությունների վերաբերյալ հարցին Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը պատասխանել է, որ «պետության ղեկավարների դիվանագիտությունն անփոխարինելի ռազմավարական ուղղորդող դեր է խաղում Չինաստան-ԱՄՆ հարաբերություններում», միաժամանակ, հավելել, որ «կողմերը պահպանում են կապը նախագահ Թրամփի այցի վերաբերյալ»։

Թրամփի կողմից նեղուց ռազմանավեր ուղարկելու կոչի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Լին Ցզյանը նշել է, որ վերջին լարվածությունը խաթարել է առևտրային ուղիները և տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղությունը։

«Չինաստանը վերահաստատում է բոլոր կողմերին ուղղված իր կոչը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք հանձնառու ենք լարվածության թուլացմանը նպաստելուն»,- ասել է խոսնակը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարծում է, թե Չինաստանը, որպես Հորմուզի նեղուցով նավթ ներմուծող, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ պետք է միանա նեղուցով նավթի տարանցումն ապաշրջափակելու «համատեղ ջանքերին»։

Թրամփը չի բացառել, որ կարող է հետաձգել Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ մարտի վերջին նախատեսված հանդիպումը, եթե գործարքը մերժվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի