Սթարմերը մերժել է Թրամփին՝ բրիտանական ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց. Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան նույնպես պատրաստ չեն

Լուրեր

21.05.2026 | 19:13
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան ճանաչվելուն
21.05.2026 | 18:57
Իշխանությո՞ւնն է բեմադրել զինված անձանց տեսանյութը․ Լուսինե Բադալյանը բացառում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարվում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով, հաղորդում է The Telegraph-ը։ Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էդ Միլիբանդը հայտարարել է, որ կառավարությունն «ինտենսիվորեն ուսումնասիրում է», թե ինչ կարելի է անել նեղուցը բացելու համար, բայց հրաժարվել է հստակ պարտավորություններ ստանձնել։ Դիտարկվող հնարավորություններից մեկը ծովային ականների որոնման համար անօդաչու թռչող սարքեր ուղարկելն է։ Սակայն կառավարությունը ներկայում պատրաստ չէ ռազմանավեր ուղարկել նեղուց, գրում է Meduza-ն։

Ըստ The Telegraph-ի՝ այլ երկրներ, մասնավորապես, Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան նույնպես պատրաստ չեն ռազմանավեր ուղարկել նեղուց։ Այս երկրների շրջանում աճում է մտահոգությունը, որ պատերազմը կարող է անորոշ ժամանակով ձգվել։

Reuters-ի հաղորդմամբ՝ Ճապոնիան և Ավստրալիան նույնպես հայտարարել են, որ չունեն Մերձավոր Արևելք ռազմածովային նավեր ուղարկելու ծրագրեր՝ Հորմուզի նեղուցով նավերին ուղեկցելու համար։

Միևնույն ժամանակ, The Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, գրում է, որ Թրամփի վարչակազմը նախատեսում է այս շաբաթ հայտարարել, որ մի քանի երկրներ համաձայնել են կոալիցիա ստեղծել՝ Հորմուզի նեղուցով նավերը ուղեկցելու համար: Այս երկրների անուններն անհայտ են։

Թրամփը քննադատել էր Սթարմերին այն բանի համար, որ նա հրաժարվել էր հակամարտության առաջին օրը Մերձավոր Արևելքում գտնվող բրիտանական ռազմաբազաները հասանելի դարձնել Իրանին հարվածելու համար, ավելի ուշ ասելով, որ Սթարմերը «ոչինչ չի արել» պատերազմում ԱՄՆ-ին օգնելու համար, և որ նա «երբեք չէր մտածի, որ նման բան կտեսնի Մեծ Բրիտանիայից»։ Մարտի 15-ին Սթարմերը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս զրույցի ընթացքում նրանք քննարկել են «Հորմուզի նեղուցի բացման կարևորությունը», գրում է The Telegraph-ը։

Մարտի 14-15-ին Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Միացյալ Թագավորությունը և այլ երկրներ ռազմանավեր կուղարկեն Հորմուզի նեղուց՝ նավերի անվտանգ անցումն ապահովելու համար։ Թրամփը հայտարարում էր, թե Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու փորձից տուժած շատ երկրներ իրենց ռազմանավերը կուղարկեն Միացյալ Նահանգների հետ միասին, սակայն չի նշել՝ արդյո՞ք կոնկրետ համաձայնագիր կնքվել է կամ ում հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի