Իսրայելը հայտարարել է, որ Թեհրանի օդանավակայանում ոչնչացրել է Ալի Խամենեիի ինքնաթիռը

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում հարվածել և ոչնչացրել են Իրանի սպանված գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ինքնաթիռը, հայտնում է բանակը։

Իսրայելական բանակը պնդում է, որ ինքնաթիռն օգտագործվել է Խամենեիի և Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից «ռազմական գնումները առաջ մղելու և Առանցքի  երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ ներքին և միջազգային չվերթների միջոցով»։

Զինվորականները հավելում են, որ «ռազմավարական ակտիվի» ոչնչացումը հարված է Իրանի «համակարգման կարողություններին» պրոքսի խմբերի հետ, նրա «ռազմական հզորության կառուցմանը և ռեժիմի վերականգնողական կարողություններին»։

Այս ամիս ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը Մեհրաբադ օդանավակայանում հարվածել և ոչնչացրել էին 16 ինքնաթիռ, որոնք, ըստ զինվորականների, օգտագործվում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արտատարածքային թևի՝ «Քուդս» ուժերի կողմից՝ ահաբեկչական խմբավորումներին, որոնցից գլխավորը Լիբանանի «Հըզբոլլահն» է, զենք և կանխիկ գումար մատակարարելու համար։

Ըստ իսրայելական կողմի՝ Իրանը ինքնաթիռներից մի քանիսը տեղափոխել էր չօգտագործված ինքնաթիռների պահեստային տարածքներ՝ փորձելով Իսրայելի համար դժվարացնել դրանց նույնականացումը։

Իրանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել իսրայելական բանակի այս հայտարարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի