ԵՄ-ն քննարկում է Հորմուզի նեղուցի բացման հեռանկարները. Կալլաս

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հորմուզի նեղուցի բացմամբ՝ նավթի տարանցման համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մեր [ԵՄ] շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը, ուստի մենք նաև քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել այս առումով եվրոպական կողմից»,- նրա խոսքերն է մեջբերել Reuters-ը։

Axios-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն աշխատում է Հորմուզի նեղուցը վերահսկելու համար միջազգային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ, որի մասին կարող է հայտարարվել այս շաբաթ։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի ապագայի համար», եթե դաշնակիցները չօգնեն բացել Հորմուզի նեղուցը, որը Իրանը փաստացի փակել է ԱՄՆ-ի և Իսրայելի հրահրած պատերազմի պատճառով, որն արդեն երրորդ շաբաթն է ընթանում։

Մասնավորապես, Թրամփը կոչ է արել Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, ինչպես նաև Ճապոնիային, Չինաստանին և Հարավային Կորեային մասնակցել Պարսից ծոցում նավթի տարանցման շրջափակումը վերացնելու «համատեղ ջանքերին», որն արդեն հանգեցրել է նավթի գների զգալի աճի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի