Բաքվի երկնքում գիշերը ԱԹՍ-ներ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
16.03.2026 | 12:57
Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում Բաքվի վրայով գիշերը անօդաչուների թռիչքի մասին տեղեկատվություններ են շրջանառվում, նաև կադրեր են տարածվում։ Սա մտահոգություններ է առաջացրել Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչների շրջանում։ Ոմանք պնդում են, որ դրանք ադրբեջանական ԱԹՍ-ներ են։
Manset.az-ն այս մասին հարցում է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Ի պատասխան՝ գերատեսչությունից նշել են․ «Մտահոգության որևէ պատճառ չկա»։
Ռազմական գերատեսչությունը որևէ մանրամասն չի հաղորդել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի