ԱՄՆ-ը «բանակցում է» Իրանի հետ, բայց Թեհրանը «պատրաստ չէ» պատերազմի ավարտի գործարքի․ Թրամփ

Լուրեր

21.05.2026 | 15:28
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արագածոտնում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:26
Իրավիճակը կառավարելի է, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:17
Միրզոյանի պատասխանը Շոյգուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:16
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ն լքելու մասին // Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 15:01
Համակարգային է դառնում. Զախարովան` ԵՏՄ նիստին Փաշինյանի չմասնակցելու մասին
21.05.2026 | 14:53
Քոնոր Մաքգրեգորը գնահատել է իր մարզավիճակը
21.05.2026 | 14:46
Հանդիպել ենք Դոնբասի և Լուգանսկի ղեկավարների հետ․ այցը եղել է հրապարակային․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 14:30
Իսրայելցի նախարարը նվաստացրել է պաղեստինամետ ակտիվիստներին. մի շարք երկրներ դատապարտել և կանչել են Իսրայելի դեսպաններին
21.05.2026 | 14:18
Մերցն առաջարկում է Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամի հատուկ կարգավիճակ տրամադրել
21.05.2026 | 14:09
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան «ծնողական ժամից» օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:59
Նեյմարը վնասվածք է ստացել
21.05.2026 | 13:53
Պետական դավաճանը ամենաբարձրն է գոռում, որ իր ընդդիմախոսը դավաճան է․ Թևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:44
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի առաջարկը, Թրամփը հայտարարում է՝ խաղաղության բանակցությունները «սահմանագծին» են
21.05.2026 | 13:39
Ֆուտզալի Հայաստանի գավաթի եզրափակիչում գրանցվել է խոշոր հաշիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Իրանի հետ, սակայն Թեհրանը պատրաստ չէ այն ավարտելու համաձայնագրի, գրում է Le Monde-ը։

«Այո՛, մենք խոսում ենք նրանց հետ։ Բայց ես չեմ կարծում, որ նրանք պատրաստ են։ Բայց նրանք բավականին մոտ են»,- Air Force One-ում լրագրողներին ասել է Թրամփը՝ առանց մանրամասնելու այդ բանակցությունների բնույթը։

Թրամփը հավելել է՝ վստահ չէ, որ ցանկանում է պատերազմը դադարեցնելու գործարք կնքել, «որովհետև, նախևառաջ, ոչ ոք նույնիսկ չգիտի, թե ում հետ գործ ունենք, քանի որ նրանց ղեկավարության մեծ մասը սպանվել է»։ Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ «նրանք շատ են ուզում գործարք կնքել»։

Կիրակի ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն «շատ վատ» ապագայի առաջ է կանգնած, եթե ԱՄՆ դաշնակիցները չկարողանան օգնել՝ բացել Հորմուզի նեղուցը։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին և տասնյակ այլ իրանցի պաշտոնյաներ զոհվել են փետրվարի 28-ին ԱՄՆ-Իսրայել հարձակումների առաջին օրը։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններով՝ հակադարձելով Թրամփի դիրքորոշմանը։

«Մենք կայուն ենք և բավականաչափ ուժեղ։ Մենք միայն պաշտպանում ենք մեր ժողովրդին։ Մենք որևէ պատճառ չենք տեսնում, թե ինչու պետք է խոսենք ամերիկացիների հետ, քանի որ մենք խոսում էինք նրանց հետ, երբ նրանք որոշեցին հարձակվել մեզ վրա։ Ամերիկացիների հետ խոսելու լավ փորձ չկա»,- ասել է Արաղչին CBS-ի «Face The Nation» հաղորդման ժամանակ։

Միաժամանակ, երկուշաբթի Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի վառելիքի պահեստների վրա Իսրայելի հարվածները «էկոցիդ» են՝ բնակիչների առողջությանը սպառնացող երկարաժամկետ ռիսկերի պատճառով։

«Թեհրանում վառելիքի պահեստների վրա Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունները խախտում են միջազգային իրավունքը և էկոցիդ են։ Բնակիչները բախվում են  երկարաժամկետ վնասի՝ ուղղված իրենց առողջությանը և բարեկեցությանը։ Հողի և ստորգետնյա ջրերի աղտոտումը կարող է սերունդների համար հետևանքներ ունենալ»,- գրել է Արաղչին X-ում։

Մինչ այդ, Իսրայելը կիրակի երեկոյան նոր հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ պնդելով, որ թիրախավորում է քաղաքում գտնվող «Հըզբոլլահ» կազմակերպության ենթակառուցվածքները՝ նախորդ հարվածներից հետո, հիմնականում երկրի հարավում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի