«Պարոն ոչ ոքն ընդդեմ Պուտինի»-ն՝ լավագույն վավերագրական ֆիլմ. հայտնի են Օսկար 2026-ի հաղթողները

Լուրեր

30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
Բոլորը

Փոլ Թոմաս Անդերսոնի «Մեկ մարտ մյուսից հետո» (One Battle After Another) ֆիլմն  արժանացել է Օսկար մրցանակի լավագույն ֆիլմ անվանակարգում։ 98-րդ Օսկար մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի  Dolby Theatre-ում մարտի 15-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փոլ Թոմաս Անդերսոնն արժանացել է երկու Օսկարի՝ ռեժիսորի և լավագույն ադապտացված սցենարի համար։ Շոն Փենն արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանի մրցանակին։ Ֆիլմը նաև առաջադրվել է նոր անվանակարգում՝ դերասանական կազմի ընտրության համար։ Հաղթել նաև «Լավագույն մոնտաժ» անվանակարգում։  Ֆիլմն ընդհանուր արժանացել է վեց Օսկարի։

Անդերսոնի ֆիլմը, որի գլխավոր դերերում են Լեոնարդո ԴիԿապրիոն, Շոն Փենը, Բենիսիո դել Տորոն և Թեյանա Թեյլորը, պատմում է Միացյալ Նահանգներում ձախակողմյան արմատական ​​խմբավորման անդամների կյանքի մասին։

Մայքլ Բ. Ջորդանը («Մեղսագործները») և Ջեսի Բաքլին («Համնետ. Համնետի պատմությունը») համապատասխանաբար հաղթեցին  «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում։ Ռայան Քուգլերի «Մեղավորներ» (Sinners) սարսափ ֆիլմը,որի պրոդյուսերներից է  նաև  ամերիկահայ Սև Օհանյանը, մրցանակի է արժանացել «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։ Ֆիլմն ընդհանուր չորս Օսկարի է արժանացել։

Էմի Մեդիգանը («Զենքեր») հաղթել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։

«K-Pop Demon Hunters» (2025) ֆանտաստիկ անիմացիոն ֆիլմն արժանացել է երկու Օսկար մրցանակի («Լավագույն անիմացիոն ֆիլմ» և «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգերում)։

Պավել Տալանկինի և Դեյվիդ Բորենշտեյնի «Պարոն ոչ ոքն ընդդեմ Պուտինի» (2025) ֆիլմը, որը պատմում է ռուսական դպրոցներում պատերազմական քարոզչության մասին, արժանացել է Օսկար մրցանակի որպես լավագույն վավերագրական ֆիլմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի