Ֆոգելն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին

Լուրեր

21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 16:24
Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր
Բոլորը

 ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին անդրադարձել է ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալ, ԱՄՆ Առևտրի քարտուղարության Միացյալ Նահանգների և արտաքին առևտրային ծառայության՝ միջազգային առևտրի ադմինիստրացիայի (ITA) հարցերով գլխավոր տնօրեն Դեյվիդ Ֆոգելը:

«Ամերիկյան կառավարության պաշտոնական trade.gov կայքում վերջինս ընդգծել է արդյունաբերության ոլորտում գործընկերների հետ աշխատելու պատրաստակամությունը՝ ներդրումները և առևտուրը խթանելու նպատակով։

«…Հիմնվելով փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած վերջին այցի վրա՝ Առևտրի նախարարությունը կշարունակի համագործակցել արդյունաբերության և տարածաշրջանային գործընկերների հետ՝ աջակցելու փոխշահավետ առևտրի և ներդրումային հնարավորությունների զարգացմանն ամբողջ տարածաշրջանում»։

Նույն հարթակում հրապարակվել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի հետևյալ մեջբերումը.

«2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփը միջնորդեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը՝ ներկայացնելով Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղին (TRIPP)՝ որպես Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս։ Այս կարևոր նախաձեռնությունը բացում է հաղորդակցության, առևտրի և փոխկապակցվածության նոր ուղիներ՝ նպաստելով կայունությանը, աճին և բարգավաճմանն ամբողջ Հարավային Կովկասում և դրանից դուրս՝ դեպի Կենտրոնական Ասիա և Եվրոպա։ Փոխնախագահ Վենսի՝ 2026 թվականի փետրվարին կատարած այցն առաջ մղեց TRIPP-ի իրականացման գործընթացը և պայմանավորվածությունները արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկայի, պաշտպանության և կարողությունների զարգացման ոլորտներում՝ ներկայացնելով բազմամիլիարդ դոլարների նախագծեր արհեստական բանականության և միջուկային էներգետիկայի ոլորտներում։ Քանի որ Հայաստանն արագորեն ձևավորվում է որպես արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոն և ԱՄՆ-ի կարևոր գործընկեր, TRIPP-ը տարածաշրջանը դիրքավորում է տնտեսական բարգավաճման, նորարարության և աննախադեպ հնարավորությունների առաջնագծում»»,- ասված է հաղորդագրությունում։