Կիևը պատժամիջոցներ է սահմանել Իրանի, Ռուսաստանի և ՌԴ պարալիմպիկների դեմ

Լուրեր

30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
Բոլորը

Ուկրաինան նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի և Իրանի այն ընկերությունների ու քաղաքացիների նկատմամբ, որոնք սպասարկում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը, ինչպես նաև ռուսաստանցի պարալիմպիկ մարզիկների դեմ, որոնք արդարացնում են ՌԴ ագրեսիան։ Համապատասխան որոշումները Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից ուժի մեջ են մտցվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրերով, հայտնել է նրա գրասենյակը կիրակի՝ մարտի 15-ին։

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են 130 ֆիզիկական և 48 իրավաբանական անձինք, որոնց Ուկրաինան կապում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ։ Նրանց թվում կան ընկերություններ, որոնք առնչություն ունեն «Կոմետա» շարքի արբանյակային նավիգացիոն սարքավորումների արտադրության համար բաղադրիչների մատակարարմանը։ Այդ սարքավորումները օգտագործվում են ռուսական անօդաչու թռչող սարքերում, թևավոր և բալիստիկ հրթիռներում, կառավարվող զինամթերքում և ինքնաթիռներում։ Պատժամիջոցները վերաբերում են նաև այն ձեռնարկություններին, որոնք ներգրավված են «Օրեշնիկ» հրթիռային համալիրի արտադրության մեջ։

Բացի այդ, ցուցակում ընդգրկվել են Իրանի այն ընկերություններն ու քաղաքացիները, որոնք կապ ունեն իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրության հետ, ինչպես նաև այն անձինք, որոնք օգնել են Ռուսաստանին իր տարածքում սկսել և ընդլայնել Shahed տեսակի դրոնների արտադրությունը։ Պատժամիջոցների տակ են ընկել նաև իրանցի հրահանգիչներ, որոնք, Կիևի տվյալներով, պատրաստել են այդ դրոնների ռուս օպերատորներին, որոնք հարձակումներ են իրականացրել ուկրաինական քաղաքների և էներգետիկ օբյեկտների վրա։

Նախագահի պատժամիջոցային քաղաքականության հարցերով լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Վլասյուկը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի ռազմարդյունաբերական համալիրները վաղուց արդեն փոխկապակցված են։

«Այս պատժամիջոցների փաթեթով մենք ցույց ենք տալիս այն հիմնական մասնակիցներին, որոնք ներգրավված են հարվածային միջոցների արտադրության մեջ, որոնք օգտագործվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ և Իրանի կողմից՝ բազմաթիվ երկրների դեմ հարձակումների համար։ Աշխարհը պետք է շատ ավելին անի՝ այդ մատակարարման շղթաները, հատկապես կարևոր բաղադրիչների մասով, խզելու և այդ համագործակցությանը արդյունավետ հակազդելու համար»,- նշել է նա։