Իսրայելը հերքել է հրթիռների խոցման համակարգերի պակասի մասին տեղեկությունները

Լուրեր

30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
Բոլորը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հերքել է ԶԼՄ-ների հաղորդումները, թե Իրանի հետ պատերազմի պայմաններում Իսրայելում ավարտվում են բալիստիկ հրթիռների խոցման համար նախատեսված հակահրթիռները։ Բացի այդ, նա հերքել է նաև տեղեկությունը, թե առաջիկա օրերին նախատեսվում են ուղղակի բանակցություններ Լիբանանի հետ։

«Երկու հարցերի պատասխանն էլ՝ ոչ»,- հայտարարել է Սաարը լրագրողներին կիրակի՝ մարտի 15-ին, Իսրայելի հյուսիսում գտնվող բեդուինական Զարզիր գյուղ կատարած համերաշխության այցի ժամանակ։

Նախօրեին ամերիկյան Semafor լրատվական պորտալը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները Վաշինգտոնին տեղեկացրել են բալիստիկ հրթիռների խոցման համակարգերի «կրիտիկական» պակասի մասին։

Իր հերթին իսրայելական Haaretz թերթը մարտի 14-ին գրել էր, որ Իսրայելն ու Լիբանանը մոտ օրերս, հավանաբար, կանցկացնեն ուղղակի բանակցություններ։ Հերքելով այս տեղեկությունը՝ Սաարը նշել է.

«Եթե լիբանանյան կառավարությունն ու լիբանանյան բանակը ցանկանում են ինչ-որ բան փոխել, ապա պետք է քայլեր ձեռնարկեն Լիբանանի տարածքից Հեզբոլլահ շարժման հարձակումները դադարեցնելու համար»։

Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այցելել է Զարզիր բեդուինական գյուղ, որը մարտի 13-ին ենթարկվել էր իրանական հրթիռային հարձակման։ Այդ հարձակման հետևանքով վիրավորվել է 58 մարդ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ավիահարվածներ են հասցնում Իրանին։ Դրանց հետևանքով սպանվել են Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և Իրանի ղեկավարության այլ ներկայացուցիչներ։

Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, Պարսից ծոցի մի շարք երկրների և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։

Այն բանից հետո, երբ լիբանանյան արմատական շիա շարժումը՝ Հեզբոլլահը, մարտի 2-ին միացավ պատերազմին Իրանի կողմում՝ հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելով Իսրայելին, իսրայելական բանակը նույնպես հարվածներ հասցրեց Լիբանանի հարավին և Բեյրութի հարավային արվարձաններին, որտեղ գտնվում է շարժման ենթակառուցվածքը։

Մարտի 15-ին Իրանի աջակցությունը վայելող այդ խմբավորումը հայտարարեց Լիբանանի հարավում Իսրայելի բանակի հետ «ուղղակի» մարտական բախումների մասին։