Առաջիկայում հանրությանը հրապարակային ցույց կտանք ձեռք բերված սպառազինությունը. Փաշինյան

Լուրեր

30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
Բոլորը

Առաջիկայում իշխանությունները նախատեսում են հանրությանը ներկայացնել վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Կապանում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2-3 ամիս առաջ հայտարարեցինք, որ քաղաքացիներից ովքեր ուզում են տեսնել, թե ինչ ենք ձեռք բերել, կտանեմ ցույց կտամ։ Արդեն քանի խումբ հրավիրել եմ, գնացել ենք, բայց մարդկանց թիվն այնքան մեծ է, որ եկանք եզրակացության, որ պետք է բոլորին, հրապարակային ցույց տանք։ Ու հիմա մտածում ենք, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Բայց մենք դա անում ենք նաև խաղաղությունը ընդգծելով և խաղաղության համատեքստում։

Քանի որ խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն։ Մենք մեր ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու։ Դա երևի տեղի կունենա մայիսին, որ ցույց տանք, թե ինչ ենք արել, ինչ ենք ձեռք բերել։

Ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք ու հիմնականում 2022-ից հետո ձեռք բերված սպառազինությունը։ Այո, հիմա խաղաղություն է, բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի ունենանք պաշտպանունակ բանակ։ Որովհետև առանց բանակի երկիրը կարող է գայթակղություն լինել ագրեսիայի համար», – ասել է Փաշինյանը։