Ղազախստանում մեկնարկել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն

Լուրեր

16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
Բոլորը

Ղազախստանում մեկնարկել է երկրի նոր Սահամանդրության վերաբերյալ համազգային հանրաքվեն. տեղական ժամանակով՝ ժամը 10:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընդհանուր ընտրողների 19.21 տոկոսը (2 միլիոն 393 հազար 844 քաղաքացի):

‹‹Արմենպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ ղազախստանցիները մարտի 15-ին անցկացվող հանրաքվեին կկարողանան մասնակցել տեղական ժամանակով ժամը 7:00-ից մինչև 20:00-ը։

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Ալմա-Աթայում՝ 9.54 տոկոս, իսկ ամենաբարձրը՝ մայրաքաղաք Աստանայում՝ 20.86 տոկոս:

Համազգային հանրաքվեին հետևելու և այն լուսաբանելու նպատակով երկրի մայրաքաղաք Աստանա ժամանած արտասահմանյան լրագրողները հնարավորություն են ունեցել այցելել մի քանի ընտրատեղամասեր՝ ծանոթանալու քվեարկության անցկացման կարգին, ստեղծված պայմաններին և հետևելու նաև քաղաքացիների մասնակցությանն ու ակտիվությանը:

Արտասահմանյան լրագրողներին հնարավորություն է ընձեռնվել նաև զրուցել որոշ քաղաքացիների հետ՝ հասկանալու նրանց մոտ առկա տրամադրություններն անցկացվող համազգային հանրաքվեի վերաբերյալ:

‹‹Ես, իհարկե, կարծում եմ, որ այսօր Սահմանադրության այս նոր նախագիծը մեզ անհրաժեշտ է, քանի որ փոխվում են և՛ ժամակները, և՛ մարդիկ: Այնպես որ, դա անհրաժեշտ է, կարծում եմ՝ դա միայն ավելի լավի համար է։ Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, քիչ-քիչ հաղթահարում ենք բոլոր խոչընդոտները, որոնք առաջանում են ցանկացած երկրի զարգացման ճանապարհին։ Կարծում եմ՝ մոտ ապագայում ամեն ինչ շատ լավ կլինի››,-այս մասին ասել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներից մեկը՝ Ռոզան։

Հարցումների արդյունքում նաև պարզ դարձավ, որ ոչ բոլոր քաղաքացիներն են համաձայն երկրի գլխավոր օրենքների փոփոխությունների հարցում: Այսպես, օրինակ, տիկին Կուլյաշն այդքան էլ համաձայն չէ կատարված փոփոխությունների հետ և դեմ է քվեարկել դրանց: Նա դժգոհել է, մասնավորապես, նոր Սահամանադրության մեջ կատարված այն փոփոխություններից, որոնք վերաբերում են կրթությանը, առողջապահությանն ու թոշակառուների իրավունքներին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։